Ուսումնական ձմեռ՝ բնագիտություն.ինչու եմ սիրում այս միրգը

Ես շատ տարբեր մրգեր եմ սիրում , բայց իմ ամենասիրելի մրգերից մեկը նուռն է: Ես այն սիրում եմ, որովհետև նռան հատիկները շատ քաղցր են և համեղ, և նուռը պարունակում է շատ վիտամիններ: Նաև շատ սիրում եմ նռան հյութը:

Նուռը անգլերեն կոչվում է Pomegranate։ «Granate» անվանումը լատիներեն նշանակում է «granular»՝ հատիկավոր: Առասպելներից մեկը պատմում է, որ նուռն ունի 365 հատիկ։ Նուռը, որը կշռում է մոտ 610 գրամ, պարունակում է 330 գրամ ուտելի հատիկներ (54%) ։ Մնացածը կեղևն է։ Մեկ նուռը պարունակում է մարդու օրգանիզմի  առօրյա վիտամինների պահանջարկի 40 %-ը։ Նուռը շատ հարուստ է վիտամիններով, միներալներով և միկրոէլեմենտներով, որոնք անհրաժեշտ են մարմնի կանոնավոր աշխատանքի համար։ Նռան չորս հիմնական վիտամինները  դրանք են՝ C, P, B6 և B12։ Վիտամին C-ն, որը նուռն ամենաշատն է պարունակում, իմունիտետն ուժեղացնող հատկություն ունի։ P վիտամինը ամրացնում է արյունատար անոթները, B6-ը՝ նյարդային համակարգը, իսկ B12-ը կարգավորում է արյան շրջանառությունը։