Գործնական քերականություն 12.05.2024

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ավարտել և ամբողջացնել անհատական նախագիծը։ 

08.05.2024, չորեքշաբթի 

Աշխատանք դասարանում

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցվել էր գնդաձև սենյակ հիշեցվող զվարճալի և ուսանելի կարուսել:

Մի ձեռնարկատերոջ կողմից հասարակությանը զվարճացնելու համար կառուցվել էր գնդաձև սենյակ հիշեցվող զվարճալի և ուսանելի կարուսել:

Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգվելը մենք չեն նկատում:


Քամին սկզբում քշվեց թեթև, թույլ ամրացված տանիքները:

Քամու կողմից սկզբում քշվեցին թեթև, թույլ ամրացված տանիքները:


 Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:

Դեմքը տաքացվում է նուրբ շղարշով:


Մրջյունները ծածկել էին սեղանը:

Սեղանը ծածկվել է մրջյուններով:


Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին:

Հիվանդը փրկվեց ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջրով:

 Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:

Նախադասությունների մեջ ենթական դառնում է լրացում:

2. Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական):

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:

Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:


Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:

Ինչ-որ մեկը այս ծառի տակ գանձ է թաղել:


Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:

Անձրևն ու քամին հարթել էին և մաշեցրել էին քարը:


Արտերը խանձվել էին բարկ արևից:

Բարկ արևը խանձել էր արտերը:


Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:

Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը:

 Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:

Իտալական դատարանը նրան ազատազրկման է դատապարտել և տուգանել:


Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:

Ընկերները ութ տարի նրան տղամարդ համարեցին:


Դյութվել էր ալիքների ու քամու երգով:

Ալիքները ու քամու երգը նրան դյութել էին:


Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:

Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան


Ընկերս համերգի է հրավիրված:

Նրանք ընկերոջս համերգի են հրավիրել:

3. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

երգել-երգվել

Վազել, երգել-երգվել, ցրել-ցրվել, կոտրել-կոտրվել, դնել-դրվել, թռչել, թրջել-թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել-հեռացվել, հնարել-հնարվել, ներել-ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ-բարձրացնել, թխել-թխվել, մրմռալ, մաքրել-մաքրվել, դողալ, վախենալ, սրբել-սրբվել, կարել-կարվել, հավաքել-հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել-սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել-խոսվել, հուզել-հուզվել, վիճել:

Գործնական քերականություն 07.05.2024թ.

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:

…………………., այլապես…………….:
Ոչ թե…………., այլ…………………….:
……………….., այլ ոչ թե………………:

Անձրևանոց վերցրու՛, այլապես կթրջվես:

Ոչ թե հինգ, այլ չորս եղբայր են նրանք:

Միասին գնացե՛ք, այլ ոչ թե առանձին:

2. Բարդ  նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդական նախադասությունները)  հանի՛ր:

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էր մարդկանց դեռ հնադարումՔեոփսի բուրգն է:

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը Քեոփսի բուրգն է:


 Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակորի ժամանակ դաշտ  են թողնում կատաղած ցուլին:

 Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ:


Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որից  տեղացիները կաթ են ստանում:


Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում:


Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը  նորից ուղևորվեց  Զատկի կղզի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:

Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը  նորից ուղևորվեց  Զատկի կղզի:


 Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակներըոր կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվել

Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները:

Քսան տոննանոց արձանները, որոնցից մի քանիսի բարձրությունն ութ մետրի է հասնում, կանգնած են ուղղահայաց դիրքով:

Քսան տոննանոց արձանները կանգնած են ուղղահայաց դիրքով:


Հնագետներին մի քանի ամիս է պետք, որ առանց վնասելու մամուռից  ու տիղմից մաքրեն ծովի հատակից գտնված անտիկ սափորը:

Հնագետներին մի քանի ամիս է պետք:

Անապատներում,որտեղ կատաղի ու քմահաճ քամիներից տուժում են և՛ մարդիկև՛ կենդանիներըքամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով: 

Անապատներում քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով: 

Մասնագետները պնդում ենոր ծովափնյա մի քանի քաղաք աստիճանաբար իջնում են ջրի տակ:

Մասնագետները պնդում են:

Գործնական քերականություն 28.04.2024թ.

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:

Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:

Առյուծը բռնել էր մի մկան, որը բարձրացել էր նրա վրա, երբ նա քնած էր: Առյուծն ուզում էր ուտել մկանը, բայց մուկը խնդրեց նրան բաց թողնել՝ խոստանալով հատուցել լավությունը: Առյուծը ծիծաղեց նրա վրա, բայց բաց թողեց: Մի օր առյուծը ընկել էր որսորդների ձեռքը: Դրա մասին իմանալով՝ մուկը վազեց և կրծեց պարանը, որով կապված էր առյուծը: Փաստորեն, փոքրիկ մուկը ազատեց առյուծին: Հեռանալուց մուկն ասաց, որ մկներն էլ կարող են շնորհակալ լինել:

2. Այնպիսի պատմություն գրի՛րոր հետևյալ հեևությունն արվի:

Մի տղա ուներ շատ լավ ընկեր: Նա իր ընկերոջ ամեն ինչ անում էր, կիսվում էր նրա հետ ամեն ինչով: Նրանք միշտ անբաժան էին լինում: Սակայն մի օր անտառում զբոսնելիս նրանք հանդիպում են մի մեծ արջի, իր ընկերը թողնում է փախնում: Տղան մնում է մենակ արջի հետ, բայց արջը նրան չի վնասում: Սակայն այդ դեպքից հետո նա իմանում է իր ընկերոջ իրական դեմքը:

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:

Գործնական քերականություն 25.04.2024թ.

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում: — Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:

Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակն է: Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակն չէ:

Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում: Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել: — Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է: — Ներս մտնողն իմ մայրն չէ:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա: Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ չի բարձրանա:

  • Տեքստից  հանի՛ր այն նախադասություններըորոնք նկարագրում են նախորդ կամ հաջորդ նախադասության գործողության տեղըժամանակըձևըՏրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:


Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր:
 Ուլիկն ասաց.
— Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց  խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր:
Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:

Առաջին տեքստը ավելի հասկանալի էր: Ստացվում է այս տեքստը՝

Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց:  Ուլիկն ասաց.
— Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց  խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր:
Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:

Գործնական քերականություն 17.04.2024թ.

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. .Սխալ կազմած  պատճառական բայերն ուղի՛ր:

Քնեցնել, հաշտեցնել, լռացնել, ուտացնել, լսեցնել, ճերմակեցնել, կարմրացնել, վախացնել, աշխատացնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահացնել, ծառայացնել, ապրացնել:

Լռել-լռեցնել, ուտել- ուտեցնել, կարմրել- կարմրեցնել, վախենալ-վախեցնել, աշխատել-աշխատեցնել, վստահել- վստահեցնել, ծառայել-ծառայեցնել, ապրել-ապրեցնել


2. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`

ա) զգալ- զգացնել

բ) մեծանալ – մեծացնել,(մեծացրի)

գ) հագնել- հագցնել (հագցրի)
ա) Խաղալ – խաղացնել (խաղացրի) , դողալ- դողացնել (դողացրի), եռալ-եռացնել (եռացրեցի), թվալ-թվացնել (թվացրեցի), հավատալ-հավատացնել (հավատացրեցի):
բ) Փոքրանալ-Փոքրացնել (փոքրացրեցի), լավանալ-լավացնել (լավացրեցի), վատանալ-վատացնել (վատացրեցի), բարեկամանալ-բարեկամացնել (բարեկամացրեցի), թշմանալ-թշմացնել (թշմացրեցի), մանրանալ-մանրացնել (մանրացրեցի), հզորանալ-հզորացնել (հզորացրեցի), բարձրանալ-բարձրացնել (բարձրացրեցի), քարանալ-քարացնել  (քարացրեցի):
գ) Հասնել-Հասցնել (Հասցրեցի), թռչել-թռցնել (թռցրեցի), տեսնել-նայեցներ (նայեցրի), փախչել-փախչեցնել (փախչեցրի), փակչել-փակցնել (փակցրեցի), կպչել-կպցնել (կպցրեցի):

Գործնական քերականություն 16.04.2024թ.

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. . Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:

 Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեին զորքի, ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեին:  (վերածել, կանգնեցնել)
 Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեին ձեր անցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու թսողնես մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինիկենդանին կթունավորվեն ու կհիվանդանան (թունավորվելհիվանդանալ)

Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար  կլինի կեր հայթաթելը: (լինել)

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան  բայերով:

Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է մաքրես,  թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառեր պետք է լինեն, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ պետք է հասկանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է դադարեցվի:

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան  բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :

Համարձակ գնա՛, մտի՛ր նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ միացրու՛:
Ուշադիր նայի՛ր քարտեզը, տե՛ս թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
Լսի՛ր
 բոլոր խորհուրդները, հետո գործի՛ր ինչպես կամենում ես:
 Ոչ մեկի գաղտնիքը մի բացահայտի՛ր, եթե անգամ պատահաբար ես իմացել:
Թո՛ղ ինձ, թող՛ թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին:

Սահյանական ընթերցումներ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սահյան

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանասեղծության մեջ Սահյանը ասում է որ ամպրոպից հետո ամեն ինչ ավելի լավն է լինում՝ երկինքը՝ ավելի կապույտ, կակաչը՝ ավելի կարմիր, մարդկիկ՝ ավելի սիրով իրար նկատմամբ:

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…։

Կանաչ խոտեր, ճերմակ շուշան, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, հասկանալի աշխարհ

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Կրկնվում են «ամպրոպից հետո» բառերը, դրանք բանաստեղծությունը դարձնում են ավելի պարզ:

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

« Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

»

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Հեղինակն ուզում է ասել, որ ամպրոպից հետո, այսինքն կյանքում դժվարություններ հաղթահարելուց հետո կյանքն ավելի լավ է թվում և մարդիկ ավելի հոգատար են լինում միմյանց նկատմամբ:

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :

  1. Հավք՝ թռչուն
  2. (ժղ․) չվող թռչուների գարնան վերադարձը, ինչպես և դրա ժամանակ

Խոնարհ՝ Հեզ, հանգիստ, խաղաղ, գոռոզությունից զուրկ

Տափաստան՝ Անտառազուրկ՝ խոտով ծածկված, սովորաբար՝ անծայրածիր հարթ տարածություն, որ ընկած է կլիմայական չոր գոտում: Անապատ, բացայտյան

Մայրենիի ֆլեշմոբ

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf6kVh0z8USMd8NTpvNEdqnxQYUOV0F_PAzUKAXXeRYnve3fA/formResponse

1․ Գտի՛ր թաքնված բառը․

Կյանք (գրաբարյան ձևերից) + հոդակապ + խոսք (հոմանիշ) + վերջածանց

Կենսաբանություն

2․ Վանկերը միացրո՛ւ և հնարավորին շատ բառեր կազմի՛ր։

Հա, դե, րա, դա, սա, վա, ղա, սե, րուն, յին, սան, տուն, րան, տա, գա, ղան։

Դերասան, սեղան, դասարան, տաղարան, գարուն, դերային, դեղատուն, հավատու

3․ Բացատրի՛ր դարձվածքները։

Աբրահամի գառ, Ադամի տարի, Նոյի ագռավ, Դանթեի դժոխք, Շահ Աբբասի թոռ։

Աբրահամի գառ–հնազանդ մարդ, Ադամի տարի–հին տարի, Նոյի ագռավ–ուշացած մարդ, Դանթեի դժոխք–դաժան միջավայր, Շահ Աբբասի թոռ–մեծահարուստ

4. Յուրաքանչյուր շարքում գտի՛ր ավելորդ բառը: Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Ա) Ապահով, ապակի, ապերջանիկ, ապառաժ

Բ) Դժոխք, դժնի, դժբախտ, դժվար

Ա) Ապահով, ապակի, ապերջանիկ, ապառաժ

ապառաժ՝ այստեղ ՛՛ապ՛՛-ը նախածանց չէ

Բ) Դժոխք, դժնի, դժբախտ, դժվար

դժվար՝ այստեղ ՛՛ապ՛՛-ը նախածանց չէ

5․ Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:
Շահ ունենա սիրտը կնվիրի այս տղան:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ՝ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:

Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին:

Շահ ունենա՝ սիրտը կնվիրի այս տղան:

Շահ ունենա, սիրտը կնվիրի այս տղան:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:

6. Գտի՛ր հոմանիշ առած-ասացվածքները։

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։
Ով աշխատի, նա կուտի։
Աշխատանքը ոսկի է։
Նմանն զնմանին գտանէ։
Աջով տուր, որ ձախով վերցնես։
Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։
Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։
Աշխարհն աշխատավորինն է։
Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։
Աստված տվողին է տալիս։

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր, Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։

Աջով տուր, որ ձախով վերցնես, Աստված տվողին է տալիս:

Աշխատանքը ոսկի է, Աշխարհն աշխատավորինն է:

Նմանն զնմանին գտանէ, Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։

Ով աշխատի, նա կուտի, Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։

7․ Մեկնաբանի՛ր նկարը և վարնագրի՛ր։

Հարստացում ուրիշի հաշվին                Այս նկարում երկու մարդ օգտագործում են մի աշխատողի, որին գումար չեն տալիս:

8. Կարդա՛ արևմտահայերեն առակը և գրի՛ր, թե ինչ որոշում կայացրեց Խիկար իմաստունը (կարող ես արևելահայերեն գրել, ինչպես նաև  չմոռանաս կետադրել)։ Հիմնավորի՛ր գրածդ։

 Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար իմաստունին քով.

— Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
— Դու՛ն խօսիր,- կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
— Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
— Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,-կը դիմէ երկրորդին։
— Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
— Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,- կը դիմէ իմաստունը երրորդին։
— Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար իմաստուն կ՚ըսէ.

Իմաստունն ասաց՝ ՛՛Կարծում եմ հարուստը նա չէ, որ շատ նյութական գույք ունի, այլ նա, ով շատ գիտելիք ունի և կարող է փոխել աշխարհը:

9. Կարդա՛ առակը և ընտրի՛ր առակին համապատասխան միտքը։

 Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Տարբերակներ

Խորամանկ լինելը լավ է։

Ինչ ցանես, այն էլ կհնձես։  X

Պետք չէ քիթն ուրիշի գործերի մեջ մտցնել։

Լավություն անողի գլուխը ծակ է։

10․  Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես՝

Մարդուն ոչ թե խոսքով են ճանաչում, այլ՝ գործով։

Կար մի տղա, որն ուներ ընկեր, ում շատ էր սիրում և միշտ նրա համար լավ բաներ էր առնում և մտերիմ էր նրա հետ: Սակայն մի օր տղայի վրա հարձակվեցին այլ դպրոցականներ և իր ընկերը նրան չպաշտպանեց: Պարզվեց, որ նա իրական ընկեր չէ: Այնպես որ մարդուն ոչ թե խոսքով են ճանաչում, այլ գործով:

Գործնական քերականություն 08.04.2024թ.

1. Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

Անվավոր չմուշկները Լոնդոնում (հայտնագործվեցին, հայտնագործվել են): Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվեցին (հայտնագործվեցին, հայտնագործվել են): — անցյալ կատարյալ

Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել (հայտնագործվեցին, հայտնագործվել են: — ներկա վաղակատար

Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղավ (եղավ, եղել է): — անցյալ կատարյալ

Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն է եղել (եղավ, եղել է): — ներկա վաղակատար

Նա դրանցով եկավ (եկավ, գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո սահեց (սահեց,սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց (նվագեց, նվագում էր): — անցյալ կատարյալ

Նա դրանցով գալիս էր (եկավ, գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր (սահեց,սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագում (նվագեց, նվագում էր): -անկատար անցյալ

2. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: 

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել էին (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն ուներ… (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ.էր կշռում..(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա.հափշտակել էին.. (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա.ընկել էր..(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն  նրանք էին թափառում…( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:


Գործնական քերականություն 5.04.2024թ.

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տեքստը  կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու  արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական  կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

Երկու արքաները խաղաղության պայմանագիրը կնքել են մի փորագիր քարի վրա, որի վրա նրանց անձնական խորհրդանիշներ ն էին քանդակված:  Ստորագրման արարողության ժամանակ մի մեծ բազմություն էր հավաքվել, արքաները շրջապատված էին թիկնազորով և ծանրազեն հետևակով, նրանք քայլում էին կարմիր գորգի վրայով: Ամբողջ տարածքը զարդարված էր ծաղիկներով և երկու կողմում ծածանվում էին եգիպտացիների և խեթերի դրոշները: Ստորագրումից հետո բաց թողեցին սպիտակ աղավնիներ՝ որպես խաղախութէյան խորհրդանիշ, մեծ հանդիսություններ եղան, և ժողովուրդը ուրախանում էր:

2. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:

Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն  Արագիլը կարծում է, որ եթե մի ոտքի վրա կանգնի, ապա աշխարհի բեռը կթեթևանա:

Իրականում նրա կշիռը չի թոխվում մեկ ոտքի վրա կանգնելուց, քանի որ մարմնի զանգվախը նույնն է մնում:
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բԿա մարդոր այնքան բարի էաշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելուԻր կյանքը կդժվարացնիմիայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին: