Արեւելահայերէնէ արեւմտահայերէն

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից:-Փոքրիկ մը տղա դուրս ելավ դպրոցեն

Ես աշխատում եմ գործարանում: -Ես կաշխատիմ գործարանին մեջ

Մի թռչուն թռավ արտից: -Թռչուն մը թռավ արտեն։

Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց: -Մարդ մը քարեն մեծ գեղեցիկ տուն կառուցեց։

Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից: Մեծ արջ մը կուտեր անտառի հատապտուղներեն։

Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը: Հացից կտոր մը պոկեց և տվավ շանը։

Սովից քունը չէր տանում: Սովից չէր կռնա քնանար։

Մի օր երեխաները դպրոց էին գնում:Մը օր երեխանները դպրոց կերթաին։

երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։Երբ տղաների մայրը խանութի մեջ էր,կտեսնի անկրկնելի գունագեղ նկար։

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն:Մը օր նկարիչը աքաղաղ կնկարի,բայց կմոռանա գունքավորել այն։

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել:

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: 

Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր:

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր
  • ջինջ-մաքուր, ողբաձայն-ողբի ձայնով, վիշապաձայն-վիշապի ձայնով:
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
  • արևահամ,լացուկումած,կարոտած,լուսապսակ,նաիրյան:
  • Դուրս գրիր այն բառեր որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:
  • Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
  • Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
  • Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
  • Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Բառային թելադրություն

                        Դողերոցք, մանրե, լայնեկրան, զեղչ, զիճել ,գոմել, էշ, խմբերք, երբվե, որեվե,երբեվիցե, նորընտիր, ձվաձեղ, կրիա, որորել, քնքշոլոր, ողեվճար, կարևոր, ամենակարևվոր, մտնոլորդ,ոսկեզոծ, ամբար, աշխարհ, պլպլել, անորինակ, եխպոր որդի, արջավորս, մեր լեզու, գտնել, քնել, քննիչ, Ասիա, Սոֆիա, Վիկտորիա, Ասիա, Վիկտորիա, ջրվեժ, Սևանա լիճ, Րաֆի, Գառնու տաճար, Հրազդան, երրորդ, երկրորդ, չորրորդ, Արաքս գետ, Հարավային դպրոց, Հարավ, Արևմուտք , միջին, միջին դպրոց, երգեցինք, երևալ, անընդունելի, Ադամ, ԵՎա, սև, թևավոր, բամբասել, տետրակ, անոթ, անոգուտ։

Մայրենի տնային 13․10․2021

Մեսրոպ Մաշտոց «Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց» 

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

Մովսես Խորենացի «Խորհուրդ մեծ»

 Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ: