Հանրահաշիվ տնային 12. 05.2024թ.

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 499-բ,դ;501-բ,դ; 502-բ;504-բ,դ,զ; 505-բ,դ; 507-բ,դ

499. Արտահայտությունը ձևափոխե՛ք կատարյալ տեսքի բազմանդամի.

բ) (x + y) 2 + (2y) 2= x2+2xy+y2+4y4

դ) (2x + y) (x + 2y) − (x + y) 2 =2x2+ 4xy+yx+2y2-x2-y2=x2+5xy+y2

501. Արտահայտությունը ներկայացրե՛ք բազմանդամի քառակուսու (գումարի

քառակուսու) տեսքով.

դ) 4a 4 + 8 a 2 b + 4 b 2 =(2a2+2b)2

բ) 4 a 2 + 4a + 1 =(2a+1)2

502. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

բ) 4y 2 + 4y + 1 =(2y+1)2, երբ x = 9.5, 34.5, 10:

(2*9,5+1)2=202=400

(2*34,5+1)2=702=4900

(2*10+1)2=212=441

504. Ձևափոխե՛ք կատարյալ տեսքով բազմանդամի.

դ) ( z − 2t ) 2 =z2-4zt+4t2

բ) ( m − 4 ) 2 =m2-8m+64

505. Օգտվելով գումարի կամ տարբերության քառակուսու բանաձևից՝ արտահայտությունը

բերե՛ք կատարյալ տեսքի.

դ) ( x 3 − 8 ) 2=x6-16x3+64

բ) ( m 3 − n ) 2 =m6-2m3n+n2

507. Արտահայտությունը ձևափոխե՛ք կատարյալ տեսքի բազմանդամի.

բ) ( 2x − y ) 2 + 4x ( y − x ) =y2

դ) ( a + b ) 2 + a ( a + b ) + ( a − b ) 2 =3 a2 + ab + 2 b2

Երկրաչափություն դասարանական և տնային 05.03.2024թ

05.03.2024թ.-Զուգահեռ ուղիղներ

Տեսանյութ՝

Դասարանական առաջադրանքներ՝ 251;253;255;257

Այո, BE||DF, քանի որ ըստ թեորեմի, եթե երկու ուղիղներին հատող ուղիղը ուղղահայաց է նրանց, ապա այդ ուղիղները կամ հատվածները զուգահեռ են:

Ա. Խաչադիր անկյուններ՝ ÐAKP, ÐDPK; ÐBKP, ÐKPC

Բ. Համադիր անկյուններ՝ ÐCPK, ÐAKM; ÐBKM, ÐDPK;

Դ. Միակողմանի անկյուններ՝ ÐAKP,  ÐCPK, ÐBKP, ÐDPK

Խաչադիր՝ÐBGE, ÐFEG   , միակողմանի` ÐDGE, ÐFEG,  համադիր`ÐOEB, ÐBGA

a II b, քանի որ ըստ թեորեմի եթե կան երկու ուղիղներ և նրանց հատող ուղիղ և խաչադիր

անկյունները հավասար էն, ապա այդ ուղիղները զուգահեռ են:

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 252;254;256;258

BE II OF, քանի որ BE^AD, OF^AD, քանի որ ըստ թեորեմի եթե երկու ուղիղներ հատվում են իրենց հատողի հետ ուղիղ անկյան տակ, այսինքն ուղղահայաց էն դրան, ապա այդ ուղիղները զուգահեռ էն:

Խաչադիր ՝ ÐDEF, ÐEFC

Միակողմանի՝ ÐDEF, ÐAFE
Համադիր՝ OED, EFA

Այո, a II b, քանի որ Ð1 և Ð2 խաչադիր անկյուններ են:                              

  AB II CD, որովհետև իրենց հատող AC հատվածից առաջացած խաջանիստ անկյունները հավասար էն՝ ÐBAC=ÐACD

Երկրաչափություն տնային 12.03.2023թ.

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 260;262;264;266;268;270

Այո զուգահեռ էն քանի որ անկյուն Ð1 և Ð2 համադիր անկյուններ էն, իսկ եթե երկու ուղիղ հատվում են մի ուղղի կողմից և նրանց համադիր անկյունները հավասար են, ուրեմն այդ ուղիղները զուգահեռ են:

Այո, DE II AC

Քանի որ ÐBED և ÐECA համադիր անկյուններ էն, իսկ եթե երկու ուղիղ հատվում են մի ուղղի կողմից և նրանց համադիր անկյունները հավասար են, ուրեմն այդ ուղիղները զուգահեռ են:

                               a II b  ,  քանի որ միակողմանի անկյունների գումարը հավասար է 180°=70+110, իսկ եթե երկու ուղիղ հատվում են մի ուղղի կողմից և նրանց միկողմանի անկյունների գումարը հավասար է էր, ուրեմն այդ ուղիղները զուգահեռ են:

BE II DF, քանի որ միակողմանի անկյունների գումարը հավասար է 180°=112+68

BC II MK, քանի որ խաչադիր անկյուններ ÐBCA=ÐKMC, քանի որ եռանկյուններ MKN=ABC  ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի՝ AB=KN, MK=BC, ÐABC=ÐMKN, քանի որ դրանք կից են Ð1=Ð2

 DE II AC, քանի որ համադիր անկյուններ ÐACB=ÐDEB=69°, քանի որ ÐBDE=180-111=69°, որպես կից անկյուն և ÐBDE=ÐDEB=69°, քանի որ եռանկյուն BDE-ն հավասարասրուն է:

Գրականություն՝ Թմբկաբերդի առումը

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի 1-6 մասերը։ 

  1. Բնութագրի՛ր Թաթուլին։ 

Թաթուլը քաջ էր, խիզախ և չէր նահանջում թշնամիների առջև:

2. Մեկնաբանի՛ր այս տողերը՝ 

Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Շատ թշնամիներ հարձակվում էին Թմբկաբերդի վրա, բայց այն անսասան էր, ոչ ոք չէր կարողանում այն գրավել:

  • Դո՛ւրս գրիր Թմկա տիրուհուն ներկայացնող տողերը։ 

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝

Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

  • Առանաձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Դուշման՝ թշնամի

Հավլունի՝ Առասպելական մեծ սուր՝ գերբնական հատկություններով, որ ըստ ավանդության պատկանելիս է եղել Տրդատ թագավորին:

Դալուկ՝ մռայլ

Խրոխտ՝ հպարտ, սեգ

Թմկաբերդի առումը

Հովհաննես Թումանյան

Top of Form

Bottom of Form

ՆԱԽԵՐԳԱՆՔ   Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր, Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։ I   Նադիր Շահը զորք հավաքեց, Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն, Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են, Թաթուլն անհաղթ, աննըկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։ II   Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար, Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝ Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։ III   Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր, Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին, Որ չես կարենում էսքան ժամանակ։ IV   Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։ V   Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։ ―――――――――――   Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան, Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։ VI   Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը, Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…

    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.
    Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
    Աշխարհքի տերն անսահման…

    Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
    Սիրուններին միշտ գերի.
    Քու ճակատին թագ է վայել․
    Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

Պատմություն՝ Տիգրան II Մեծ

Առաջադրանք 2

«Հայոց պատմություն», էջ 78-83-ը, պատմել, էջ 78-ի հարցերը գրավոր/

Դուրս գրել նոր հասկացությունները, բառերը, գրել դրանց բացատրությունները:

Դուրս գրել թվականները, իրադարձությունները:

Ա2

Ա

Ի՞նչ սպառնալիքներ էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու հանրապետական Հռոմը: Մանրամասնի՛ր յուրաքանչյուրի համար:

Ա2Բ

Ի՞նչ հնարավորություններ և վտանգներ ստեղծեցին Հայաստանի համար Տիգրան Մեծի ռազմական նվաճումները:

Տիգրան Մեծի ռազմական նվաճումները մի կողմից ընդլայնեցին պետության աշխարհագրությունը, ավելի մեծ տարածքներ միացան երկրին, երկրի մայրաքաղաքը դարձավ միջազգային առևտրի հանգույց, սակայն վտանգներն այն էին, որ երկրի սահմանները ընդարձակվեցին և ավելի շատ սահման էր հարկավոր պաշտպանել:

Ա2Գ

Ինչու՞ արքայազն Տիգրանի հայոց գահին հաստատվելուհամար համաձայնց պարթևներին զիջել ՛՛Յոթանասուն հովիտները՛՛:

Տիգանն այդպես արց, քանի որ նրա գահ բաձրանալը ավելի կարևոր էր: Նա ուներ այդ տարածքը հետ բերելու ծրագիր, որը հետագայում իրականացրեց:

Ա2

  1. Ինչով էր Հռոմի համար տանգավոր հայ-պոնտական դաշինք: Հայ-պոնտական դաշինքն ուղղված էր Հռոմի հանրապետության դեմ: Հետագայում հայ-պոնտական զորքերը գրավում են Կապադովկյան, որը մինչ այդ գրավել էր Հռոմը:
  2. Որոնք էին հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները Հայաստանի համա: Արդյոք այն արդարացրեց Տիգրան II-ի հույսերը:

Հնարավորությունն այն էր, որ Ք.ա. 93 թվականին հայ-պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան: Այո, այդ դաշինքն արդարացցրեծ Տիգրան Մեծի հույսերը, քանի որ այդ դաշինքով ամրապնդեց Հայաստանի արևմտյան ահմաննե, ինչպես որ ցանկանում էր:

  • Ինչու Տիգրան Մեծը չբավարարվեց Պարթևստանի նվաճմամբ և ՛՛արքայից արքա՛՛ տիտղոսով ու նվաճեց նաև Սլևկյան թագավորությունն ու Լևանտի այլ երկրներ:

Տիգրան Մեծը չբավարարվեց Պարթևաստանի նվաճմամբ, քանի որ ուզում էր ավելի ընդարձակեր Հայաստանի սահմանները և գրավել այն երկրները, որոնք հետագայում Հռոմը կարող էր օգտագործել որպես Հայաստանի դեմ հարձակման հարթակ: