Կենասբանություն՝ Թռչուններ

Լրացուցիչ առաջադրանքներ, պատասխանել հարցերին

  1. Ներկայացնել թռչունների ձվի կառուցվածքը

Ձվի կենտրոնում գտնվում է դեղնուցը: Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակը: Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակով սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են սաղմի զարգացման համար: Դեղնուցը ձվի թաղանթին միացած է կախաններով: Դեղնուցն արտաքինից պատված է սպիտակուցով, որը պաշտպանում է սաղմը և հանդիսանում է ջրի պահեստավորված զանգված: Սպիտակուցային մարմինը պատված է սաղմնային՝ ենթակճեպային թաղանթներով:

Սաղմնային թաղանթները ապահովում են սաղմի բնականոն զարգացումը և ծածկված են ձվի հիմնական պաշտպանական, արտաքին ծածկույթով՝ կրային կճեպով: Կճեպը ծակոտկեն է՝ դրանով ապահովելով օդի ներթափանցումը ձվի մեջ: Ձվի բութ մասի և սաղմնային թաղանթների միջև կա օդախորշ:

  1. Ներկայացնել թռչունների կմախքը

Թռիչքով պայմանավորված՝ թռչունների կմախքը բավականին առանձնահատկություններ ունի: Ոսկորները լցված են օդով, թեթև և ամուր են:

Թռչունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I. Գանգ. կազմված է գանգատուփից և կտուցի ոսկրերից:

II. Ողնաշար. ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, 9-ից 25-ն են և կարող են պտտվել 180°-ով, բվերի մոտ՝ 270°-ով:

Կրծքային ողերը սերտաճած են, որոնց ամրացած են կողերը: Կողերը շարժուն հոդավորված են երկու մասի: Միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը:

Թռչունների մեծ մասի կրծոսկրն ունի ողնուց, որին միանում են թռիչքն ապահովող մկանները:

Գոտկային և սրբանային ողերը սերտաճելով ձևավորում են սրբոսկր, որը ամուր հենարան է թռիչքի համար:

Պոչային ողերը ևս սերտաճում են և ավարտվում պոչուկոսկրով, որին միանում են պոչի ղեկափետուրները:

  1. Փետուրները ի՞նչ դեր են կատարում թռչունների կյանքի համար։

Մաշկի փետուրները կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ: Փետուրները նաև հարկավոր են թռիչքի համար:

Կենսաբանություն՝ Երկկենցաղներ

Ապրիլի 22-28

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին

  1. Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ինչ առանձահատկություններ գիտեք

Երկկենցաղները ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան

  1. Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին

Արևելյան ծառագորտ, Լճագորտ, Սիրիական սխտորագորտը,Կանաչ դոդոշը, Փոքրասիական գորտը, Փոքրասիական ծառագորտը, Փոքրասիական տրիտոնը։/

  1. Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները

Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:

  • 1. Երկկենցաղների արտաքին կառուցվածքը
  • Տեսություն
  • Երկկենցաղների արտաքին կառուցվածքը

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջանՈղնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ:

Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:

Մոտավորապես 300 մլն տարի առաջ երկրագնդի կլիման շոգ էր, հետևաբար ջրամբարները ցամաքում էին և աղքատանում թթվածնով: Այդ պայմաններում հնագույն վրձնալողակ ձկները, դուրս գալով ցամաք, հավանաբար սկիզբ տվեցին հնադարյան առաջին երկկենցաղներին՝ ստեգոցեֆալներին:

Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:

Երկկենցաղները սառնարյուն կենդանի օրգանիզմներ են:

Այդ իսկ պատճառով նրանք ակտիվ են միայն տարվա տաք եղանակներին: Բազմացման շրջանում նրանք մոտենում են ջրամբարին: Այնուհետև ձմեռում են կա՛մ ջրամբարի հատակին, կա՛մ ցամաքի վրա՝ թաքստոցներում, քարերի տակ և այլն:

Երկկենցաղների մեջ տարբերում ենք.

անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:

պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:

անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ:

00

Ցամաքային կենսակերպով պայմանավորված երկկենցաղների համար հատուկ կարևորություն է ստացել մաշկը:

Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար: Հարավային Ամերիկայի փոքրիկ ծառագորտի մեկ առանձնյակի լորձը բավական է 1500 մարդ սպանելու համար:

Այն օգտագործում էին ացտեկներն ու մայաները՝ թունավոր նետեր պատրաստելու համար:

=

Լորձը պաշտպանում է մաշկը բակտերիաներից և փոշուց: Լորձի շնորհիվ երկկենցաղների մաշկի մակերեսին առաջանում է հեղուկ թաղանթ, որի մեջ լուծվում է մթնոլորտային թթվածինը:

Ուշադրություն

Մաշկի չորանալու դեպքում գորտը շնչահեղձ է լինում թթվածնի պակասից:

Բացի թթվածնի կլանումից՝ գորտը մաշկով արտաքին միջավայրից կլանում է ջուր, քանի որ գորտերը ջուր չեն խմում բերանով:

Երկկենցաղներին բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:

Առաջինով նրանք ձուլվում են միջավայրին և դառնում աննկատ, իսկ երկրորդով զգուշացնում իրենց վտանգավոր լինելու մասին:

Երկկենցաղների մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից և մարմնից, որոշ երկկենցաղների մոտ մարմնի շարունակություն է հանդիսանում նաև պոչը:

1. Գլուխ. սահմանազատվում է իրանից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական  և լսողական զգայարանները, բերանը, քթանցքները, որոնցում գտնվում են նաև հոտառական պարկերը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:

2.Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է առջևի և հետին զույգ ցամաքային վերջույթների գոտիները, ներքին օրգանները: Իրանի վրա տարբերակում ենք մեջք և փորիկ:

3.Պոչ. բնորոշ է միայն սալամանդրաներին և տրիտոններին: Բոլոր երկկենցաղները տեղաշարժվում են վերջույթներով:

4. Վերջույթներ՝

առջևի վերջույթներ — հիմնականում ծառայում են ցամաքի վրա հենվելու համար:

ետին վերջույթներ — ծառայում են ցատկելու և ջրում լողալու համար: Պոչավոր երկկենցաղների մոտ դրանք ևս հենվելու և ցամաքում քայլքով տեղաշարժվելու համար են:

Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղները, պայմանավորված ցամաքային կենսակերպով, ունեն առավել զարգացած և մասնագիտացած կմախք:

Երկկենցաղների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I.Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, և պարունակում է ավելի քիչ քանակով մանր ոսկրեր, քան ձկները:

II.Ողնաշար. ունի 4բաժին՝ պարանոցային, իրանային, սրբանային, պոչային:

Պարանոցային և իրանային ողերը ունեն վերին աղեղներ, որոնք ձևավորում են ողնաշարային խողովակը, որտեղ տեղակայված է ողնուղեղը: Պարանոցային և սրբանային ողերից յուրաքանչյուրը կենտ ող է: Պարանոցային ողի միջոցով գլուխը շարժուն միացած է ողնաշարին: Սրբանային ողի միջոցով կոնքագոտին միանում է ողնաշարին, դրանով իսկ ամուր հենարան ստեղծելով ետևի վերջույթների համար: Պոչային ողերը պոչավոր երկկենցաղների մոտ լավ արտահայտված են և կազմում են ողնաշարի շարունակությունը, սակայն վերին աղեղներ չունեն: Անպոչ երկկենցաղների մոտ սերտաճել են՝ առաջացնելով պոչոսկր:

III. Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:

Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:

Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV. Վերջույթներ

Բոլոր ողնաշարավորների նման երկկենցաղներն ունեն զույգ վերջույթներ՝

Առջևի վերջույթներ — կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, 4 ազատ մատներ:

Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, լողաթաղանթով միացած 5 մատներ:

1. Երկկենցաղների բազմազանությունը և դասակարգումը

Տեսություն

Երկկենցաղների բազմազանությունը և դասակարգումը

Երկկենցաղների դաս

Ինչպես արդեն ներկայացրել ենք, երկկենցաղները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և հանդիսանում են ամենասակավաթիվ կարգաբանական խումբը: Երկկենցաղների դասը ներկայացված է 4,7 հազար տեսակներով, որոնք խմբավորված են 3 հիմնական կարգերում՝

  • Անոտանիների կարգ
  • Պոչավորների կարգ
  • Անպոչների կարգ

Երկկենցաղները, ինչպես արդեն գիտեք, հանդիսանում են առաջին անգամ ցամաք դուրս եկած ողնաշարավոր կենդանիները: Երկկենցաղների կյանքը սերտորեն կապված է երկու կենսամիջավայրերի՝ ջրի և ցամաքի հետ: Այդ կապը հատկապես երևում է բազմացման և գորտընկիթից երկկենցաղների զարգացման ընթացքում:

A large group of reptiles

Description automatically generated

Երկկենցաղների հարմարումը ցամաքային կենսամիջավայրում ընթացել է մթնոլորտային թթվածնի և Երկրի ձգողության ուժի ազդեցությամբ:

Ցամաքում տեղաշարժվելու, Երկրի ձգողությունը հաղթահարելու և հավասարակշռությունը պահպանելու համար երկկենցաղները ձեռք են բերել ազատ հոդավորված վերջույթներ, որոնք վերջանում են շարժուն մատներով: Շնչում են մթնոլորտային օդը թոքերով և մաշկով: Ունեն արյան շրջանառության երկու շրջան և եռախորշ սիրտ:

Երկկենցաղների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

A diagram of a diagram

Description automatically generated with medium confidence

Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:

I. Անոտանիների կարգ

Այս կարգում ընդգրկված կենդանիները իրենցից ներկայացնում են երկար, անոտ մարմնով, որդանման կենդանիներ: Դրանք բնակվում են հիմնականում Աֆրիկայի, Հրվ. Ամերիկայի, Հրվ. Ասիայի խոնավ և արևադարձային անտառներում: Այս կենդանիները հարմարվել են և անցել ցամաքային — փորող կենսակերպին, ապրում են հողի ոչ շատ խորը, վերին շերտերում, տերևների տակ, արմատների արանքում: Այդ իսկ պատճառով ենթարկվել են կառուցվածքային այն բոլոր փոփոխություններին, որոնք բնորոշ են փորող կենսակերպով օրգանիզմներին: Նրանք կորցրել են վերջույթները, տեսողությունը, միջին ականջը: Անոտների կարգում առկա են մոտ 200 տեսակներ: Հիմնական ակնառու ներկայացուցիչն է որդուկը:

A black and white striped snake

Description automatically generated

II. Պոչավորների կարգ

Պոչավորները կառուցվածքով և կենսակերպով նմանվում են հնադարյան երկկենցաղներին: Նրանց մեծ մասը չի հեռանում ջրից, շատերը նույնիսկ չունեն թոքեր և շնչում են արտաքին խռիկներով ու մաշկով: Պոչավորների ակնառու ներկայացուցիչներից են տրիտոններն ու սալամանդրաները: Գարնանը արու տրիտոնի մեջքի վրա առաջանում է սանրաձև կատար: Այն ուժեղացնում է մաշկային շնչառությունը և իր վառ գունավորմամբ գրավում էգերին: Բազմացման ժամանակ արուները ջրամբարի ափերին գտնվող քարերին, խոտերին սոսնձում են սերմնաբջիջով լցված պարկիկներ, որոնք էգը մտցնում է իր կոյանոցի մեջ և կատարվում է բեղմնավորում: Բազմացումից հետո տրիտոնները դուրս են գալիս ցամաք:

Ներկայացուցիչներն են՝

A black and yellow lizard

Description automatically generated

III. Անպոչների կարգ

Անպոչ երկկենցաղները հասուն վիճակում պոչ չունեն և տեղաշարժվելիս մարմինը չեն գալարում: Այս կարգի ներկայացուցիչներին բնորոշ են ցատկող ետևի լավ զարգացած վերջույթները:

A line of lizards and lizards

Description automatically generated with medium confidence

Սրանց թվին են պատկանում գորտերը, դոդոշները, ծառագորտերը, սխտորագորտերը:

Դոդոշները ցամաքային պայմաններին համեմատաբար լավ հարմարված երկկենցաղներ են. ունեն ավելի լավ թոքեր և չոր մաշկ: Դոդոշների ետևի ոտքերն ավելի կարճ են և նրանք հիմնականում վատ են ցատկում: Ցերեկը դոդոշները թաքնվում են, իսկ գիշերը դուրս են գալիս որսի: Արևադարձային անտառներում ապրում են չափերով և գունավորմամբ խիստ բազմազան դոդոշներ: Նրանք սնվում են միջատներով, առավել խոշոր տեսակները նույնիսկ մողեսներով ու մկներով:

Լճագորտը ամբողջ կյանքն անցկացնում է ջրում կամ դրանից ոչ հեռու: Նա լավ լողում է լողաթաղանթներ ունեցող ետևի երկար ոտքերի օգնությամբ:

Անդրկովկասյան գորտը չափերով ավելի փոքր է լճագորտից և ավելի քիչ է կապված ջրային միջավայրի հետ:

Ծառագորտերը բարեկազմ մարմնով, վառ կանաչ գունավորված երկկենցաղներ են, ապրում են մեծամասամբ ծառերի և թփերի վրա: Նրանց մատների ծայրերին կան կպչուն սակավառակաձև ծծիչներ, որոնցով կարող են կպչել հարթ մակերեսին: 

Ներկայացուցիչներն են՝

A collage of a frog

Description automatically generated

Երկկենցաղների նշանակությունը

Երկկենցաղները մանր գիշատիչներ են, ոչնչացնում են բույսերի վնասատու միջատներին, մարդու և կենդանիների հիվանդությունների հարուցիչներ տարածողներին: Երկկենցաղների մեծ մասը որս անելով գիշերը կամ մթնշաղին՝ ոչնչացնում է ցերեկային թռչունների համար անմատչելի վնասատուներին: Մեկ դոդոշն օրական ուտում է 25−30 միջատ, իսկ 1 հա տարածքի վրա դոդոշներն ոչնչացնում են տարեկան մոտ 100 հազար վնասատու միջատների:

2. Երկկենցաղների բազմացումը և զարգացումը

Տեսություն

Երկկենցաղների բազմացումը և զարգացումը

Երկկենցաղների սեռական օրգանները և դիմորֆիզմը

Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:

Երկկենցաղների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են ձկների բազմացման օրգաններին:

առանձնյակը ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Բազմացման շրջանում սերմնարանները լցվում են թանձր սերմնահեղուկով, որը պարունակում է միլիոնավոր սերմնաբջիջներ:

առանձնյակը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կրկին կոյանոցի մեջ:

A diagram of the internal organs

Description automatically generated

Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջները գորտընկիթի տեսքով, կոյանցքով դուրս են բերվում արտաքին միջավայր:

Հիմնականում ավելի խոշոր են էգերը, սակայն վառ գունավորված են արուները: Արուներին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն. նրանք ականջների կողքերին կամ դնչի տակ ունեն ձայնը ուժեղացնող հատուկ օրգաններ՝ ռեզոնատորներՌեզոնատորները կռկռոցի միջոցով էգերին գրավելու համար են:

A couple of frogs on a leaf

Description automatically generated

Տարբերում ենք երկկենցաղների բազմացման և զարգացման հիմնական 5 փուլ.

  • հարսանեկան խաղեր
  • ձվադրում
  • սաղմի զարգացում
  • կերպարանափոխություն
  • հասուն գորտի ելք ցամաք

Հարսանեկան խաղերը

Ձմեռն անցկացնելով թմրած վիճակում` գորտերը գարնան արևի ճառագայթների հետ արթնանում են և մտնում ջրամբարները: Ջրամբարներում նրանք սկսում են հավաքվել խմբերով և նախապատրաստվել բազմացման: Սկսում է վառ արտահայտվել սեռական դիմորֆիզմը՝ արուները ձեռք են բերում ավելի վառ գունավորում՝ էգերին գրավելու համար:

Ռեզոնատորները ուռչելով ուժգնացնում են արուների բարձր կռկռոցը և սկսվում է բազմացման գարնանային «համերգը»: Արդյունքում էգը ընտրում է համապատասխան արու և նրանք զուգավորման համար զույգեր են կազմում: Բազմացման պատրաստ էգը թույլ է տալիս արուին ամուր գրկել իրեն:

A collage of frogs in water

Description automatically generated

Ձվադրումը

Գրկախառնությունը էգի համար գորտընկիթը դնելու ազդանշան է հանդիսանում: Գորտընկիթի վրա արուն ջրային միջավայրում, լցնում է սերմնահեղուկը: Լճագորտը գորտընկիթը դնում է միմյանց կպած խոշոր կույտերով: Դոդոշը երկար լարերի տեսք ունեցող իր գորտընկիթը փաթաթում է ջրային բույսերին: Տրիտոնը ձվերը հատ — հատ կպցնում է ջրային բույսերին: Այն տեսակները, որոնք քիչ քանակությամբ գորտընկիթ են դնում, խնամք են տանում սերնդի նկատմամբ: Օրինակ՝ որդուկը, դոդոշ դայակը, պարկավոր ծառագորտը, ծառագորտ ֆիլլոմեդուզան:

A close-up of frogs and frogs

Description automatically generated

Սաղմի զարգացումը

Գորտընկիթի յուրաքանչյուր հատիկ պատված է թափանցիկ թաղանթներով, որը պաշտպանական նշանակություն ունի: Որոշ ժամանակ անց յուրաքանչյուր հատիկի թաղանթ ուռչում է և վերածվում դոնդողանման թափանցիկ շերտի, որի մեջ երևում է ձուն: Դրա վերին մասը մուգ է, իսկ ներքինը՝ բաց: Ձվի մուգը մասը վերածվում է ոսպնյակի՝ այն լավ կլանում է արևի ճառագայթները և ուժեղ տաքանում: Գորտերի շատ տեսակների գորտընկիթը լողում է ջրի մակերևույթին, քանի որ այնտեղ ջուրն ավելի տաք է: Ցածր ջերմաստիճանը դանդաղեցնում է սաղմի զարգացումը:

Բարենպաստ ջերմաստիճանային պայմաններում բեղմնավորված ձուն մի քանի անգամ կիսվելով՝ վերածվում է բազմաբջիջ սաղմի: Այնուհետև մեկ — երկու շաբաթ անց գորտընկիթից դուրս է գալիս գորտի թրթուրը՝ շերեփուկը:

A group of small black animals

Description automatically generated with medium confidence

Կերպարանափոխությունը

Արտաքինից շերեփուկը հիշեցնում է ձվաձև մարմնով, մեծ գլխով և մեծ պոչով փոքր ձկան: Սկզբում նա շնչում է արտաքին խռիկներով, որը քիչ անց փոխարինվում է ներքին խռիկներով, ունի ձկներին բնորոշ երկխորշ սիրտ, արյան շրջանառության մեկ շրջան, մաշկի վրա նկատվում են կողագծի օրգաններ:

A collage of different reptiles

Description automatically generated

Ուշադրություն

Գորտի թրթուրը ունի ձկներին բնորոշ կառուցվածքային հատկանիշներ, որը վկայում է նրանց ծագումնաբանական կապի մասին:

Կյանքի առաջին շաբաթը շերեփուկն անցկացնում է ձկան հատկանիշներով և սնվում է գորտընկիթի սննդանյութերի պաշարների՝ դեղնուցի հաշվին:

Կյանքի երկրորդ շաբաթվանից սկսած բացվում է նրա եղջերային ծնոտներով օժտված բերանը: Շերեփուկը սկսում է որս անել, սնվում է բակտերիաներով, միաբջիջ օրգանիզմներով և այլն:

Այս փուլում շերեփուկի մոտ նկատվում են հետևյալ փոխակերպումները.

1.ետևի վերջույթների ի հայտ գալ — 2.առջևի վերջույթների դրսևորում — 3. խռիկների փոխարինում թոքերով — 4.եռախորշ սրտի և արյան շրջանառության երկրորդ շրջանի ձևավորում — 5. պոչի աստիճանաբար կարճացում և հեռացում — 6.հասուն գորտի ձևավորում և վերջնական ելք ցամաք:

Ձվադրման պահից մինչև շերեփուկի կերպարանափոխությունը սովորաբար տևում է 2−3 ամիս:

Փոքր, ինչպես և մեծահասակ գորտերը սնվում են կենդանի կերով և գիշատիչ են: Նրանք կարող են բազմանալ կյանքի երրորդ տարում:

Կենսաբանություն՝ Ձկներ 04.04.2024թ.

Լրացուցիչ աշխատանք-պատասխանել հարցերին․

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Հայաստանի էնդեմիկ ձկնատեսակներ են՝ Սևանի իշխան իր 4 ենթատեսակներով, Հայկական կարմրակն, Հայկական տառեխիկ , Սևանի կողակ , Սևանի բեղլու և Հայկական գուստերա։

Նաև հանդիպում են իշխան և սիգ, կարմրախայտ:

  1. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Գլուխ, Մեջքային լողակ, Իրան, Պոչ,Կրծքային լողակ, Փորային լողակ, ենթապոչային լողակ, պոչային լողակ:

  1. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Լողակները ոգնում էն ձկանը կառավարել մարմինը, շարժվել:

  1. Ի՞նչ է լողափամփուշտը

Լողափամփուշտը պարկ է ձկան մարմնի մեջ, որը կարող է լցվել օդով և հակառակը՝ սեղմվել, նրա շնորհիվ որոշ ձկները շնչում էն, նաև ձկները բարձրանում են ջրի երես կամ սուզվում էն:

1. Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Տեսություն

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Ձկների վերնադաս

Ինչպես արդեն գիտեք, ձկները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 21 հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ 45 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական դասերում՝

1. Կռճիկային ձկների դաս

2. Ոսկրային ձկների դաս

Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես 400մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:

Ձկների հարմարումը ջրային կենսամիջավայրում ընթացել է հովանավորող գունավորման միջոցով:

Հովանավորող գունավորման դրսևորումներ են.

I. Ձկները ձեռք են բերել մարմնի այնպիսի ձևեր և գույներ, որոնք թույլ են տալիս նրանց ձուլվել շրջակա միջավայրի գունային բազմազանությանը և հիմնական ուրվագծային խճանկարում:

II. Գրեթե բոլոր ձկները ունեն սպիտակ փորիկ, որով լուծվում են թափանցող լուսային ճառագայթներին և մուգ գունավորված մեջք, որով էլ ձուլվում են ավազանի հատակին: Այդ հարմարանքների միջոցով ձկները համարյա անտեսանելի են դառնում ստորին և վերին շերտերից նրանց դիտելիս:

Ձկներին կարելի է համարել ջրային կենսամիջավայրի իսկական տիրակալներ:

Ձկներիդասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:

I. Կռճիկային ձկների դաս

Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:

Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:

Շնաձկների կարգ

Այս կարգում ընդգրկված են շնաձկները: Շնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև 15 սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի 15 մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև 20 մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:

Ներկայացուցիչներն են՝ 

Սպիտակ շնաձուկ

Հսկա սպիտակ շնաձուկը տարածված է հիմնականում բաց ծովերում և օվկիանոսներում: Նա նախընտրում է հիմնական ջրի մերձափնյա ցամաքային տարածությունները և ոչ մեծ խորությունները: Այդ իսկ պատճառով լուրջ վտանգ է հանդիսանում մարդու համար: Յուրաքանչյուր տարի շնաձկների կողմից մարդկանց հոշոտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Ջրի՝ 12—24 °C ջերմաստիճանը լավագույնն է նրանց համար: Հետևաբար նրանք հիմնականում բնակվում են Կալիֆորնիայի, Կուբայի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի մերձափնյա ջրերում և Միջերկրական ծովում: Շնաձկները ունեն հրաշալի զարգացած հոտառություն: Նրանք արյան հոտը զգում են նույնիսկ մի քանի տասնյակ մետրից:

Կատվաձկների կարգ

Կատվաձկները հիմնականում ծովային բնակիչներ են, որոնք նախընտրում են բնակվել ծովի հատակում՝ բենթոսում: Ծովի հատակում՝ գրեթե 3000 մ խորության վրա, ազդում է ջրի հսկայական ճնշում, որը չի կարող չազդել կատվաձկների կառուցվածքի վրա: Նշված պայմաններից ելնելով՝ նրանք ունեն սկավառակաձև, մեջքափորային ուղղությամբ տափակացած մարմին: Կատվաձկներից առավել վտանգավոր են էլեկտրական կատվաձկները, որոնց որոշ օրգաններում գեներացվում է մինչև 220 Վ լարմամբ էլեկտրական հոսանք և կիրառվում որսի ընթացքում: Փշապոչ կատվաձկան պոչը նման է երկար մտրակի, որն ունի թույն արտադրող սուր փուշ:

Ներկայացուցիչներն են՝

Էլեկտրական կատվաձուկ

II. Ոսկրային ձկների դաս

Ոսկրային ձկների կառուցվածքային առանձնահատկություններին դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, ուստի կդիտարկենք միայն նրանց բազմազանությունը:

Թառափանմանների կարգ

Այս կարգը պատկանում է կռճիկաոսկրայինների ենթադասին: Թառափանմանները քորդա ունեն ոչ միայն սաղմնային ու թրթուրային զարգացման շրջանում, այլև հասուն վիճակում, իսկ կմախքը ոսկրակռճիկային է: Մարմինն իլիկաձև է՝ պատված 3−5 շարք խոշոր ոսկրավահանիկներով: Դրանք ցրված են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Նրանք ծովային բնակիչներ են, սակայն ձվադրում են գետերում:

Թառափանմանները արժեքավոր ձկներ են, արդյունահանվում են մսի և սև խավիարի համար:

Ներկայացուցիչներն են՝

Սաղմոնանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին:

Ներկայացուցիչներն են.

Սևանի իշխանը, որը բնակվել և ձվադրել է ինչպես Սևանա լճում, այնպես էլ լիճը թափվող գետերում: Իշխանի արծաթափայլ թեփուկածածկի վրա կան բազմաթիվ սև, երբեմն կարմիր խալեր: Մարմնի մեջքի մասում ունի ճարպալողակ, որը բնորոշ է տվյալ կարգին: Այն հայտնի է իր համեղ, վարդագույն, ճարպերով հարուստ մսով: Սևանա լճի իջեցումը վտանգել է Սևանի իշխանի գոյությունը:

Կարմրախայտը, որը տարածված է Հայաստանի բոլոր գետերում, մարմնի վրա ունի ցրված բազմաթիվ կարմիր ու սև բծեր: Կարմրախայտը գեղեցիկ ու վառ գունավորում է ստանում հատկապես ձվադրման շրջանում:

Սիգը, որի հայրենիքը Լադոգա և Չուդ լճերն են, Հայաստան է բերվել 1920-ականներին: Այն կողքերից ավելի սեղմված է, արծաթափայլ և առանց պուտերի: Գլուխը փոքր է, իսկ դունչը սուր:

Ծածանանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Ծածանանմանների ներկայացուցիչներն են.

Սևանի կողակը, որը ունի արդյունագործական նշանակություն, պատված է ոսկեգույն թեփուկներով, գլուխը մեծ է, դունչը՝ բութ: 

Ծածանը, որը Հայաստանի ջրամբարների ամենաարագ աճող ձկներից է, ունի սննդային նշանակություն: Այն ինտենսիվ բազմանում է և արագ աճում:

Տառեխանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Տառեխանմանների ներկայացուցիչներն են.

Շպռոտը և սարդինան, որոնք ծովերի բնակիչներ են, ունեն փոքր չափեր, բայց արժեքավոր սննդատեսակ են և արդյունաբերական կարևորություն են ներկայացնում:

Վրձնալողակ ձկների ենթադաս

Ներկայացուցիչն է լաթիմերիան, որը մինչև 180 սմ երկարությամբ ու 95 կգ քաշով խոշոր ձուկ է: Ենթադրվում էր, որ անհետացել են 100 մլն տարի առաջ, սակայն 1938 թ. բռնվել է Հնդկական օվկիանոսում:

Ենթադրվում է, որ վրձնալողակ ձկներից կարող են առաջացած լինել երկկենցաղները:

Երկշունչ ձկների ենթադաս

Ներկայացուցիչներն են աֆրիկական թեփուկավորը և ավստրալական եղջերատամը: Այս ձկներն ունեն լողափամփուշտից զարգացած փոքեր, որոնցով կարող են շնչել մթնոլորտային թթվածինը: 1 մ երկարությամբ ավստրալական եղջերատամը անցնում է թոքային շնչառության, երբ չոր եղանակին ցամաքում են գետերը: Աֆրիկական եղջերատամը ջրամբարների չորացման ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ և շնչելով օդի թթվածինը՝ քնում է: 

Աղբյուրները

Ձկների ներքին կառուցվածքը

Ձկները հանդիսանում են իսկական ջրային կենդանիներ, որոնք հարմարվելով տվյալ կենսակերպի պայմաններին՝ կարողացել են «նվաճել» համաշխարհային օվկիանոսը: Իզուր չեն ասում. «զգում է իրեն, ինչպես ձուկը՝ ջրում»:

Ջրային կենսամիջավայրում գոյությունը ունի իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել ձկները և հաստատվել օվկիանոսում:

A goldfish swimming in water

Description automatically generated

Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.

1. Հաղթահարել ջրի դիմադրությունը և լողալ ջրի հոսանքին համարժեք. ձկների երկկողմանի տափակացած, լորձապատ, շրջհոսելի և կտրուկ չհատվածավորված մարմինը լուծում է այդ խնդիրը:

2. Պահպանել հավասարակշռություն ջրում. ձկների լավ զարգացած և ըստ գործառույթների տարբերակված ուղեղը ապահովում է տվյալ խնդրի լուծումը:

3. Տեղաշարժման առավելագույն հնարավորություններ. ողնաշարավորներին բնորոշ 2 զույգ վերին և ստորին վերջույթները ձևափոխվել են լողակների, գոյացել են նաև հավելյալ լողակներ:

4. Ջրում արագ սուզվելու և վեր բարձրանալու ընդունակություն. ձկների աղիքի պատից գոյացել է հատուկ գոյացություն՝ լողափամփուշտ, որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Արդյունքում փոխվում է ձկան քաշը և նա սուզվում է կամ վեր բարձրանում:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ձկները հնագույն, միջավայրին առավելագույնս հարմարված և ակտիվ կենսակերպ վարող են

A diagram of a fish anatomy

Description automatically generated

Մարսողական համակարգ

Ձկները սնվում են խիստ բազմազան օրգանիզմներով՝ ջրային բույսերով, մանր խեցգետնակերպերով, միջատներով ու թրթուրներով: Ձկների մի մասը ազատ հետերոտրոֆ կենդանիներ են, իսկ մյուս մասը՝ գիշատիչներ են: Ձկների մեջ մակաբույծ ձևեր համարյա չեն հանդիպում: Ձկները ունեն մարսողական համակարգի ընդհանրական կազմություն՝ բերանով սկսվող և հետանցքով ավարտվող:

Ձկների բերանը ներկայացված է գանգի մաս կազմող վերին և ստորին ծնոտներով:

Ձկները արդեն իսկ ձեռք են բերել լավ զարգացած մարսողական գեղձեր՝ լյարդ և ենթաստամոքսային գեղձ. դրանք դուրս են տեղակայված մարսողական խողովակից և ծորաններով բացվում են բարակ աղիքում:

Սննդի հիմնական մարսումը կատարվում է ստամոքսում՝ իր իսկ մարսողական հյութերի ազդեցությամբ և բարակ աղիներում՝ մեծամասամբ մարսողական գեղձերի արտադրած հյութերի ազդեցությամբ:

Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝

1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. բարակ աղիք, 6. հաստ աղիք, 7. հետանցք

A diagram of a fish

Description automatically generated

Արտազատական համակարգ

Ողնաշարավորների օրգանիզմում կենսագործունեության հեղուկ արգասիքները և ջրի ավելցուկը ձևավորում են մեզ:

Ձկների արտազատական համակարգը ունի հետևյալ կառուցվածքային և գործառնական հերթագայությունը.

1. մարմնի խոռոչում տեղակայված զույգ շագանակագույն երիկամների ողողում երակային արյամբ,

2. հեղուկ արգասիքների անցում արյան կազմից ժապավենաձև երիկամներ և մեզի ձևավորում,

3. երիկամներից մեզի հոսք դեպի միզածորաններ,

4. միզածորաններով մեզի կուտակում միզապարկում,

5.միզանցքով մեզի հեռացում օրգանիզմից:

A diagram of a fish

Description automatically generated

Շնչառական համակարգ

Բնագիտության դասընթացից արդեն գիտեք, որ գազերը՝ այդ թվում նաև O2-ը, լուծվում են ջրում: Ջրում լուծված O2-ով շնչում են նաև ձկները: Ջրից նրանում լուծված O2-ը կլանելու համար ձկներն ունեն լավ զարգացած ջրային շնչառության օրգաններ՝ խռիկներ:

Ուշադրություն

Եթե ուշադիր դիտեք ձկանը, կտեսնեք, որ նա անընդհատ բաց ու փակ է անում բերանը՝ ջուր կլանելով. այդպես ձուկը շնչում է ջրում:

Ձկների օրգանիզմում O2-ը բջիջներին հասնում է արյան միջոցով:

Ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում շնչառական և արյունատար համակարգերը միասին կազմում են մեկ ընդհանրական գործառնական միավոր:

Ձկների գլխի երկու կողմերում կարելի է տեսնել ականջանման, աղեղնաձև բացվող կափարիչներ: Դրանք ոսկրային ծագում ունեցող խռիկային կափարիչներն են, որոնք պաշտպանում են իրենց տակ գտնվող շնչառական օրգանները՝ խռիկները:

Խռիկները ունեն հետևյալ կազմությունը.

1.Խռիկային կափարիչներ — անընդհատ բացվել — փակվելով հեռացնում են ջուրը և պաշտպանում խռիկները:

2.Խռիկային աղեղներ — կերակրափողի կտրատված, հաստացած կռճիկանման գոյացություններ, որոնք հենքի դեր են կատարում:

3.Խռիկային առէջներ — յուրօրինակ ցանցի դեր են կատարում, սպիտակ գույն ունեն և մաղի նման պահում են կերը կլանում, որպեսզի ջրի հետ չհեռանա:

4.Խռիկային թերթիկներ — մազանոթներով հարուստ, կարմրավուն գոյացություններ են, որտեղ իրականացվում է գազափոխանակություն:

Այսպիսով, գազափոխանակության հերթականությունը հետևյալն է՝

1. բերանով ջրի մուտք դեպի կլան,

2. խռիկային առէջներով ջրի անցում,

3. խռիկային թերթիկների ողողում ջրով,

4. գազափոխանակություն արյունատար մազանոթների և ջրի միջև,

5. խռիկային աղեղներից ջրի հեռացում խռիկային կափարիչներով:

Diagram of a human body

Description automatically generated

Արյունատար համակարգ

Ձկներն ունեն փակ արյունատար համակարգ:

Ձկներն ունեն երկխորշ սիրտ՝ կազմված նախասրտից և փորոքից:

Արյունը ձկների փորոքից դուրս բերող անոթը աորտան է, որը ճյուղավորվում է զարկերակների:

Արյունը ձկների նախասիրտ բերող անոթը երակներն են:

Ձկներն ունեն արյան շրջանառության մեկ շրջան. սկսվում է փորոքից և ավարտվում է նախասրտում:

O2-ով հարուստ արյունը նշում ենք կարմիր գույնով. կոչվում է զարկերակային արյուն:

CO2-ով հարուստ արյունը նշում ենք կապույտ գույնով. կոչվում է երակային արյուն:

Ձկների օրգանիզմում արյունատար համակարգի գործառնական հերթագայությունը հետևյալն է՝

1. փորոքի կծկում և երակային արյան տեղաշարժ խռիկային թերթիկներ,  

2. գազափոխանակություն օդի և արյան միջև,

3. մեջքային աորտայով զարկերակային արյան շարժ դեպի հյուսվածքներ,

4. նյութափոխանակություն հյուսվածքների և արյան միջև,

5. երակներով երակային արյան վերադարձ դեպի նախասիրտ:

Ձկների սրտում, այսպիսով, առկա է միայն երակային արյուն:

Նյարդային համակարգ

Ձկների նյարդային համակարգը կազմված է`

I. գլխուղեղից — պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:

II. ողնուղեղից — պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում

III. նյարդերից — որոնք դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:

Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են որոշակի ակտիվություններ և ունեն հստակ հերթագայություն՝

1. Երկարավուն ուղեղ — ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  

2.Միջին ուղեղ — դուրս են գալիս աչքերը շարժող նյարդերը:

3. Միջակա ուղեղ — ընկալում է տեսողական գրգիռները:

4. Ուղեղիկ — ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:

5. Առջևի ուղեղ — նյարդավորում է հոտառական զգայարանը:

Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները ունեն երկու տիպի ռեֆլեքսներ՝

1. Ոչ պայմանական — դրանք բնածին ռեֆլեքսներ են:

Եթե ակվարիումում կեր լցնենք, ապա ձկները արագ կնկատեն և կշտապեն այն կուլ տալ:

2. Պայմանական — դրանք ձեռքբերովի ռեֆլեքսներ են:

Եթե ակվարիումում կեր լցնելուն զուգահեռ մի քանի օր թխկթխկացնենք ապակու վրա, ապա թխկթխկացնենք առանց կեր լցնելու՝ ձկները արագ կհավաքվեն այնտեղ, որտեղ սովորեն կերակրվել:

Դա նշանակում է, որ թխկթխկոցի նկատմամբ ձևավորվել է պայմանական ռեֆլեքս:

A diagram of a fish

Description automatically generated

Զգայարաններ

Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները լավ և արագ կողմնորոշվում են միջավայրում: Ձկների կողմնորոշումը կատարվում է լավ զարգացած զգայարանների միջոցով:

Զգայարանները արտաքին միջավայրի գրգիռները կլանող ընկալիչներ են:

Վերլուծիչները գլխուղեղի հատուկ կենտրոններ են, որոնք զգայարաններից ստանում են գրգիռները, մշակում և օրգանիզմին ուղարկում են գործարկման հրամաններ:

Տեսողական զգայարան — գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն են:

Ձկների տեսողությունը թույլ է զարգացած՝ պայմանավորված ջրային միջավայրում լույսի տարածման առանձնահատկություններով: Մոտ տարածություններում ձկները տարբերում են առարկաների ձևն ու գույնը:

Հոտառական զգայարան — գլխի վրա՝ աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքներն են, որոնցում գտնվում են հոտառական պարկերը:

Ձկներն ունեն լավ զարգացած և սուր հոտառություն: Դա լավ գիտեն ձկնորսները, քանի որ խայծին բուրավետ յուղեր են ավելացնում:

Լսողական զգայարան — գլխի երկու կողմերում, աչքերի հետևում տեղակայված զույգ ներքին ականջներն են:

Ջուրը ավելի խիտ միջավայր է, քան օդը, հետևաբար նրանում ցանկացած տատանում, այդ թվում նաև ձայնը, ավելի լավ է տարածվում: Դրանով պայմանավորված ձկները գերազանց լսում են, ավելին՝ նրանք ձայներ են արձակում՝ ծվծվում, խռխռացնում, սուլում:

A close-up of a fish

Description automatically generated

Ուշադրություն

Այսպիսով «ձկան պես խուլ ու համր» արտահայտությունը իրականությանը այդքան էլ  չի համապատասխանում:

Շոշափելիքի և ճաշակելիքի զգայարան — բերանի շուրջ առկա բեղիկներըմսոտ շրթունքներն ու համի քեմոընկալիչներն են:

Կողագիծ — մաշկում գտնվող հատուկ զգայական խողովակ է, որը մարմնի երկու կողմերում թեփուկների գծային հատուկ անցքերի շնորհիվ հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ:

Կողագծի օրգանը բնորոշ է միայն ձկներին, քանի որ կապված է ջրային միջավայրում կենսագործունեության և նյարդային համակարգի պարզ կառուցվածքի հետ:

Կողագծի միջոցով ձկները զգում են ջրի տատանումները, հոսանքի ուժը, ուղղությունը, տարբեր առարկաներից անդրադարձած ալիքները:

Կողագիծը ձկների գլխավոր զգայարանն է:

A diagram of a fish

Description automatically generated

Կենսաբանություն՝ Օղակավոր որդերի ներքին օրգաններ և բազմացումը

Փետրվարի 26-ից մարտի 3

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթվա անելիքներին են․

Ներկյացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

  1. Օղակավոր որդերը ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսության մեջ։

Նրանք հողում շարժվելով՝ փխրեցնում և փափկացնում են այն:

  1. Տզրուկները ի՞նչ դեր ունեն բժշկության մեջ։

Ռուսաստանի բժշկության մեջ տզրուկներն օգտագործվում են կենդանի վիճակում բազմաթիվ հիվանդությունների՝ անոթների լայնացմանթութքիվերքերիՏրոֆիկական խոցի և այլնի բուժման ժամանակ, Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ հիմանականում միկրո- և պլաստիկ վիրաբուժության մեջ երակային կանգը փոխպատվաստված հյուսվածքներից հանելու համար։ 

  1. Անձրևորդերի բազմացում

Անձրևորդերը Երկսեռ են, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։

1. Օղակավոր որդերի տիպի բնութագիրը և դասակարգումը

Տեսություն

Օղակավոր որդերի տիպի ընդհանուր բնութագիրը

Օղակավոր որդերը որդերի ամենակատարյալ զարգացած ներկայացուցիչներն են:

Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր:

Ներկայացուցիչներն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են իրենց կազմավորման ամենաբնորոշ հատկանիշի համար: Համաձայն այդ հատկանիշի` օղակավոր որդերի մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից: Մարմնի արտաքին հատվածավորվածությանը համապատասխանում է նաև ներքին հատվածավորությունը:

Արդյունքում ստացվում է, որ օղակավոր որդերի մարմնի ներքին խոռոչը ոչ թե մեկ ընդհանուր տարածություն է ներկայացնում, ինչպես տափակ և կլոր որդերի դեպքում, այլ տասնյակից ավել խոռոչավոր խցիկների միասնություն: Օղակավոր որդերի մարմինը նման է վզնոցի վրա մարգարիտների շարվածքի:

Օղակավոր որդերը մյուս որդերի պես նույնպես եռաշերտ /էկտոդերմ, էնտոդերմ, մեզոդերմ/, երկկողմ համաչափ օրգանիզմներ են: Օղակավոր որդերը, սակայն, ի տարբերություն մնացած որդերի, ունեն մարմնի երկրորդային խոռոչ:

Երկրորդային խոռոչը ազատ տարածություն է, որը առաջանում է մարմնի մաշկամկանային պարկի պատերի և մարսողական խողովակի միջև:

Երկրորդային խոռոչը ևս հատվածավորված է և նման է դռներով միմյանց միացած սենյակների: Այն լցված է կայուն քիմիական կազմ ունեցող հեղուկով: Տվյալ հեղուկը օղակավոր որդերի օրգանիզմի ներքին միջավայրն է, որտեղ ծավալվում են նյութափոխանակության հիմնական գործընթացները:

Օղակավոր որդերից սկսած երկրորդային խոռոչում են տեղակայված մնացյալ օրգաններն ու օրգան — համակարգերը:

Օղակավոր որդերի շատ ներկայացուցիչների յուրաքանչյուր օղակային սեգմենտի երկու կողմերից դուրս են գալիս մկանային ելուստներ, որոնք կոչվում են պարապոդիումներ:

Պարապոդիումները իրենց եզրերին կրում են վրձնաձև ամուր թարթիչներ, որոնք կոչվում են խոզաններ: Դրանք ծառայում են կենդանու տեղաշարժման գործառույթի ապահովմանը:

Պարապոդիումները և խոզանները համարվում են տեղաշարժմանը ծառայող վերջույթների նախատիպեր:

Այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ օղակավոր որդերը բարձրացել են զարգացվածության ավելի բարձր մակարդակի, քան մյուս որդերի տիպերը:

Օղակավոր որդերի ընդհանուր կառուցվածքը ավելի բարդ է: Նրանք արդեն ունեն արյունատար համակարգ: Մարմնի առջևի մասում գտնվում են նյարդային բջիջների խոշոր կուտակումներ, որոնք գտնվում են մարսողական խողովակի վերին հատվածի, այսինքն՝ կլանի շուրջ: Այդ նյարդային կուտակումները անվանում են համարժեք կերպով՝ ենթակլանային և վերկլանային նյարդային հանգույցներ:

Այդ հանգույցները միասին ձևավորում են շուրջկլանային նյարդային հանգույց, որը կենդանիների հետագա պատմական զարգացման ընթացքում սկզբնավորում է գլխուղեղը: Օղակավոր որդերի ջրային կենսակերպ վարող որոշ ներկայացուցիչներ ունեն նաև ջրային շնչառության օրգաններ:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ օղակավոր որդերի մակարդակում ամբողջանում է բազմաբջիջ կենդանիների հիմնական կազմավորումը և ձգտում է հետագա զարգացման:

Օղակավոր որդերը, ի տարբերություն մնացած որդերի, արդեն ունեն կատարյալ մաշկամկանային պարկ, որը խոզանների հետ միասին հնարավոր է դարձնում նրանց ակտիվ տեղաշարժումը:

Մաշկի էպիթելային ծածկույթի տակ գտնվում են օղակաձև և երկայնակի մկանները:

1. Օղակաձև մկանների կծկման շնորհիվ մարմինը ձգվում է երկարությամբ:
 

2. Երկայնակի մկանների կծկմամբ մարմինը կարճանում է:

Օղակավոր և լայնակի մկանների համաձայնեցված շարժման միջոցով անձրևորդը տեղաշարժվում է:

Ինչպես նշեցինք, ներկայումս օղակավոր որդերի տիպին է պատկանում մոտ 12.000 տեսակ, որոնք միավորված են երեք դասերում.

1. Սակավախոզանների դաս. Սակավախոզանները չունեն մկանոտ պարապոդիումներ և աչքի են ընկնում խոզանների սակավ քանակով, ինչի համար էլ ստացել են այդ անվանումը:

Ներկայացուցիչ՝ անձրևորդ:

2. Բազմախոզանների դաս: Բազմախոզանները ապրում են ծովերում: Նրանց մարմնի հատվածավորությունը վառ արտահայտված է: Յուրաքանչյուր հատվածում ունեն զույգ պարապոդիումներ և բազմաթիվ խոզաններ:

Ներկայացուցիչներ՝

3. Տզրուկների դաս: Տզրուկները գիշատիչ, իսկ երբեմն կիսամակաբուծային որդեր են: Հատուկ ծծիչների օգնությամբ կպչում են ձկների ու կաթնասունների մաշկին և ծծում իրենց ծավալից 2−3 անգամ շատ արյուն: Որոշ տզրուկներ արնածուծ չեն և փոխարենը որս են կատարում՝ երբեմն հարձակվելով ձկների վրա:

Ուշադրություն

Բժշկական տզրուկն օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար:

Ներկայացուցիչներ՝

Օղակավոր որդերի կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

Օղակավոր որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք սակավախոզանների դասի օրինակով:

Սակավախոզանների դաս: Դրանք մի քանի միլիմետրից մինչև 2,5 մ երկարությամբ օրգանիզմներ են: Հողում ապրող ձևերը նպաստում են հողագոյացմանը, բարձրացնում բերքատվությունը, իսկ ջրային ձևերը` կեղտոտ ջրամբարների մաքրմանը, ինչպես նաև սնունդ են ձկների համար:

Օղակավոր որդերի առանձնահատկությունները կդիտարկենք օղակավոր որդերից անձրևորդի օրինակով: Անձրևորդը 15 սմ երկարությամբ կարմրադարչնագույն, արտաքինից լորձով պատված օրգանիզմ է: Լորձը դյուրացնում է հողի մեջ տեղաշարժումը, պահպանում է խոնավությունը և նպաստում է գազափոխանակությանը:

Անձրևից հետո հողը խոնավանում է և ծանրանում, հետևաբար նաև դժվար է դառնում դրանում տեղաշարժվել: Բարդանում է նաև թթվածնի կլանումը, քանի որ այն դուրս է մղվում հողից: Այդ պատճառով անձրևորդը անձրևից անմիջապես հետո դուրս է գալիս հողի մակերես, ինչի համար էլ ստացել է իր անվանումը:

Կենսաբանություն՝ Կլոր և տափակ որդեր

Դասագրքի հղումը

Նոր դասագրքի հղում

Փետրվարի 19-25

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ աշխատելու ենք հետևյալ առաջադրանքների շուրջ․

  • Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը
  • կլոր որդերի կառուցվածք և բազմազանություն և կենսակերպ
  • Մարդու ասկարիդի բազմացում
  • Նոր դասագիրք-էջ՝ 89-91

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը
  1. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը
  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Մակաբույծը այնպիսի օրգանիզմ է, որն ապրում է մեկ այլ օրգանիզմի մեջ նրա հաշվին:

  1. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում, էգը դնում է ձվեր, որից զարգանում են թրթուռներ:

 

Կենսաբանություն՝ Քորդավորների հիմնական բնութագիրը և ներկայացուցիչները

Լրացուցիչ նոր աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Թվարկեք 4- 5  քորդավոր կենդանի

Ձուկ, կրիա, վագր, կետ, նշտարիկ

  1. Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն

Մարսողություն և շնչառություն

Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք: Աղիքում կատարվում է մարսողություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով:

Կլանի պատերին նշտարիկը ունի 150 զույգ խռիկային ճեղքեր: Խռիկային ճեղքերը միմյանցից բաժանող միջնապատերը շատ հարուստ են արյունատար մազանոթներով: Այդպիսով կատարվում է գազափոխանակություն արյան և ջրի միջև:

Այսպիսով, նշտարիկի սննդառությունը և միջավայրի հետ գազափոխանակությունը կատարվում են միաժամանակ:

  1. Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները

Արտազատության և սեռական համակարգ

Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները: Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները: Սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով: Բեղմնավորումը կատարվում է ջրում:

  1. Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները

Նյարդային համակարգը և զգայարանները

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները:

1. Քորդավորների հիմնական բնութագիրը և ներկայացուցիչները

Տեսություն

Քորդավորների հիմնական բնութագիրը և ներկայացուցիչները

Քորդավորները կենդանիների կարգաբանության մեջ զբաղեցնում են բարձրագույն դիրքը՝ որպես կատարյալ զարգացած օրգանիզմներ: Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյությունն է՝ քորդան: Ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում է ներքին առանցքային կմախքի դեր: Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն:

Քորդավորների կենտրոնական նյարդային համակարգը խողովակաձև է, գտնվում է քորդայի վերևում: Մարսողության համակարգը տեղավորված է քորդայի տակ: Այդ համակարգի առջևի բաժինը՝ կլանը, մասնակցում է ոչ միայն մարսողական, այլև շնչառական ֆունկցիայի իրականացմանը: Կլանի պատերին առաջանում են ճեղքեր, որոնք կոչվում են խռիկային:

Ցամաքային քորդավորների խռիկային ճեղքերը զարգացման վաղ շրջանում փակվում են ու վերանում: Այդ կենդանիների օդային շնչառության օրգանները՝ թոքերը, զարգանում են նույնպես կլանի պատից: Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի նման քորդավորներն էլ ունեն երկկողմ համաչափ մարմին, եռաշերտ են և օղակավոր որդերի նման ունեն մարմնի երկրորդային խոռոչ:

Քորդավորները լայնորեն տարածված են երկրի վրա: Նրանք գրավել են բոլոր հիմնական կենսամիջավայրերը՝ հողայինջրային և ցամաքաօդային:

Քորդավորները բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությանը պատկանող բարձրագույն տիպն է: Այն բաժանվում է երեք ենթատիպերի՝ անգանգներիթրթուրաքորդավորների և ողնաշարավորների:

Անգանգների ենթատիպ

Այս ենթատիպն աղքատ է տեսակներով. հայտնի է ընդամենը 3 տասնյակ տեսակ, որոնք միավորված են գլխաքորդավորների դասի մեջ: Դրանք փոքրամարմին ծովային կենդանիներ են, ապրում են ավազուտ ծանծաղուտներում: Օժտված են քորդավորներին բնորոշ հիմնական առանձնահատկություններով:

Թրթուրաքորդավորների ենթատիպ

Այս ենթատիպի ներկայացուցիչները քորդա ունենում են միայն թրթուրային զարգացման փուլում։ Մարմինը պարկանման է կամ տակառիկաձև՝ ամփոփված դոնդողանման թաղանթով՝ տունիկայով, որը կազմված է հատուկ նյութից՝ տունիցինից։ Հիմնականում ծովային կենդանիներ են: Հայտնի է թրթուրաքորդավորների 3 դաս, ավելի քան 1000 տեսակ։ Ներկայացուցիչը ասցիդիան է:

Ողնաշարավորների ենթատիպ

Այս ենթատիպում ընդգրկված կենդանիներն ունեն առանձին ողերից կազմված ողնաշար, գլխի կմախք՝ գանգ, տեղաշարժման զարգացած օրգաններ: Զարգացած նյարդային համակարգ:

Ողնաշարավորների ենթատիպն ունի հետևյալ դասերը՝ բոլորաբերանայիններիկռճիկային ու ոսկրային ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների:

Ձկներ

Ջրաբնակ ողնաշարավոր կենդանիներ են, հարմարվել են ակտիվ, շարժուն կենսակերպին: Ձկները շատ բազմազան են և կազմում են ողնաշարավորների տեսակների կեսից ավելին:

Երկկենցաղներ

Երկկենցաղները առաջին ցամաքաբնակ ողնաշարավոր կենդանիներն են: Այնուհանդերձ նրանք ձվադրում են ջրում և այստեղ է անցնում նրանց կյանքի թրթուրային շրջանը:

Սողուններ

Իսկական ցամաքային ողնաշարավոր կենդանիներ են: Նրանց մաշկը չոր է, պատված է եղջերային թեփուկներով: Բեղմնավորումը ներքին է: Դնում են խիտ թաղանթով պատված խոշոր ձվեր:

Թռչուններ

Թռչունները տաքարյուն ցամաքային ողնաշարավորներ են, հարմարվել են թռիչքին: Նրանց առջևի վերջույթները վերափոխվել են թևերի, իսկ մարմինը պատված է փետուրներով: Դնում են կեղևով պատված ձվեր:

Կաթնասուններ

Կաթնասունները ցամաքային տաքարյուն կենդանիներ են, ձագերին կերակրում են կաթով: Պատված են մազածածկույթով: Մեծ մասն ունեն ներարգանդային զարգացում: Ունեն բարձրագույն զարգացած նյարդային համակարգ:

Քորդավորների կառուցվածքի յուրահատկությունները դիտարկենք առավել պարզ և ընդհանրական կառուցվածք ունեցող անգանգների ենթատիպի օրինակով:

Գլխաքորդավորների դաս

Այս դասի ներկայացուցիչն է նշտարիկը, որն ունի 8սմ երկարությամբ մարմին: Նրա կիսաթափանցիկ, իլիկաձև մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխային և պոչային ծայրերում՝ սրված: Պոչը երիզող մաշկածալքն ավելի լայն է և իր ձևով կենդանու պոչին տալիս է երկսայր բժշկական գործիքի՝ նշտարի տեսք: Նա իր պոչի ծայրով խրվում է ավազի մեջ, իսկ մյուս ծայրը դուրս է ցցում կեր բռնելու համար:

Քորդան ձգվում է մարմնի ամբողջ երկարությամբ: Քորդան ճկուն լարի նման մարմնի համար ծառայում է որպես հենարան:

20

Արյունատար համակարգ

Նշտարիկի արյունը հոսում է անոթներով և չի լցվում օրգանների միջև եղած խոռոչները, այսինքն՝ ունի արյան շրջանառության փակ համակարգ: Նկատենք, որ թթվածնով հարուստ արյունը մեջքային անոթով հոսում է պոչային ծայր՝ դեպի բոլոր օրգաններ: Փորային անոթով ածխաթթու գազով հարուստ արյունը հոսում է դեպի գլխային ծայր՝ դեպի խռիկներ: Անձրևորդի նման նշտարիկը ևս սիրտ չունի, դրա դերը կատարում է փորային անոթը:

Արտազատության և սեռական համակարգ

Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները: Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները: Սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով: Բեղմնավորումը կատարվում է ջրում:

Նյարդային համակարգը և զգայարանները

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները:

0

 Կենսաբանություն՝ ֆոտոսինթեզ

Դեկտեմբերի 11-17

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։

Բույսը կլանում է արևի լույսը, ջուրը և ածխաթթու գազ ու արտադրում է գլյուկոզա և թթվածին: Ֆոտոսինթեզը տեղի է ունենում բույսի բջիջների հատուկ օրգանոիդներում՝ քլորոպլատներում:

  • Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։

Բջջային շնչառության ընթացքում ֆոտոսինթեզի արդյունքում առաջացած շաքարը բջջի ներսում քայքայվում է, որպեսզի ապահովի բջիջը էներգիայով: Այն կատարվում է բջջի հատուկ օրգանոիդներում՝ միտոքոնդրիաներում՝ թթվածնի անմիջական մասնացությամբ:

  • Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։

Ֆոտոսինթեզի վերջնանյութերը հանդիսանում են բջջային շնչառության ելանյութեր: Այսինքն, ֆոտոսինթեզի արդյունքում ստացվում է շաքար, որը բջջային շնչառության ընթացքում քայքայվում է: Թե ֆոտոսինթեզը, և թե բջջային շնչառությունը էներգիայի վերափոխման գործընթացներ են:

Բջջային շնչառություն ունեն թե ավտոտրոֆ, և թե հետերոտրոֆ բույսերը:

Կենսաբանություն՝ Ծածկասերմ բույսերի բազմացումը

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի բազմացումը

Անսեռ և սեռական։ Անսեռը դա վեգետատիվ եղանանկն է, երբ բույսի վեգետատիվ օրգանից՝ արմատից, տերևից կամ ցողունից վերցվում է կտրոն և բազմացվում է։ Սեռական եղանակը ծաղիկների փոշոտումն է։

  • Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները

Դա ծաղիկներն էն

  • Նկարագրեք խաչաձև փոշոտումը

Երբ փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու  կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:

  • Նկարագրեք ինքնափոշոտումը

Փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

Ծածկասերմ բույսերի բազմացումը

Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը:

Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:

Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:

Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:

Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:

Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:

Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ:

Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը:

Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը:

Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:

Որոշ ծաղիկներ ծաղկապատյանի հիմքում ունեն նեկտարանոցներ, որոնց արտադրած նեկտարը սնունդ է հանդիսանում միջատների և թռչունների համար: Հետևաբար սնվելով ծաղկի նեկտարով կենդանիները իրականացնում են փոշոտում:

Ծաղկին բնորոշ է արական օրգան՝ առէջ՝ կազմված առէջաթելից և փոշեպարկից: Փոշեպարկում զարգանում են բազմաթիվ փոշեհատիկները, որոնց ամբողջությունը առաջացնում է ծաղկափոշի: Դրանցից յուրաքանչյուրը կրում է երկու ♂ գամետ և մեկ վեգետատիվ բջիջ  

Ծաղկին բնորոշ է իգական օրգան՝ վարսանդ՝ կազմված սպիից, սռնակից և սերմնարանից: Սերմնարանում գտնվում են սերմնասկզբնակները, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ ♀ գամետ՝ ձվաբջիջ և մեկ կենտրոնական բջիջ

Ծաղիկները կարող են լինել միասեռ, երկսեռ և անսեռ.

  • Միասեռ ծաղիկներն ունեն կա՛մ առէջներ, կա՛մ վարսանդ:
  • Երկսեռ ծաղիկներն ունեն և՛ առէջներ, և՛ վարսանդ:
  • Անսեռ ծաղիկները չունեն ո՛չ առէջներ, ո՛չ վարսանդ:

Ինչպես արդեն գիտեք, սեռական բազմացման հիմքում ընկած է բեղմնավորումը՝ ♀ և ♂ սեռական բջիջների կամ գամետների միաձուլումը:

Ուշադրություն

Գամետների միաձուլումից առաջանում է զիգոտ, որը սկզբնավորում է ապագա օրգանիզմի սաղմը

Հետևաբար, որպեսզի ծաղկավոր բույսերը բեղմնավորվեն, անհրաժեշտ է, որպեսզի կատարվի փոշոտում:

Փոշոտումը արական փոշեհատիկի տեղափոխությունն է իգական վարսանդի սպիի վրա:

Գոյություն ունի երկու տիպի փոշոտում՝ խաչաձև փոշոտում և ինքնափոշոտում:

Խաչաձև փոշոտում — փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:

Ինքնափոշոտում — փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

3.png 

Ուշադրություն

Փոշոտման ձևից, փոշոտող օրգանիզմի տեսակից կախված ծաղիկները ունեն տարբեր գունավորում, տարբեր ձև, չափս, դիրքավորում և այլն:

Փոշոտման սկզբում փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա: Փոշեհատիկի վեգետատիվ բջջից առաջանում է խողովակ, որը հասնում է սերմնարանին: Արական գամետները՝ սպերմիաները, խողովակով հասնում են սերմնաբողբոջին: Սպերմիաներից մեկը բեղմնավորում է ձվաբջիջը և առաջանում է զիգոտ, իսկ մյուսը միաձուլվում է կենտրոնական բջջի հետ և սկզբնավորում սերմի էնդոսպերմը: Բեղմնավորման այս ձևը կոչվում է կրկնակի բեղմնավորում:

Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:

Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը:

Կենսաբանություն՝ սպորավոր բույսեր

Կենսաբանություն՝ սպորավոր բույսեր

3. Սպորավորները և բնական վառելանյութի առաջացումը

Տեսություն

Սպորավորները և բնական վառելանյութի առաջացումը

Սպորավոր բույսերը հատկանշական են նրանով, որ նախընտրում են ստվերոտ, խոնավ և տաք կլիմայական պայմաններ: Մոտ 300−350 մլն. տարի առաջ Երկրի կլիման այդպիսին էր, տեղում էին տաք անձրևներ, մառախլապատ էր, կուտակվել էր շատ ջուր և առաջացել էին լճեր ու ճահիճներ: Այդ պայմաններում պտերանմանները հասան կատարելության, և երկրագնդում գերիշխում էին 40 մ բարձրության ծառանման պտերանմանները:

7154_672731923.jpg

Արդյունքում խոնավասեր մամուռների և կատարելության հասած պտերանմանների որոշ ձևեր ոչնչացան և առաջացրին բնական վառելանյութի ժամանակակից պաշարներ:

ՏորֆամամուռՍֆագնումը կամ տորֆամամուռը 5−30 սմ երկարությամբ խիստ ճյուղավորված բույս է: Սֆագնումը կամ սպիտակ մամուռը աճում է գերխոնավ վայրերում և գտնվում է ջրի մեջ ընկղմված, ուստի չունի ռիզոիդներ և ջուրն անմիջապես անցնում է ցողունի մեջ: Սֆագնումը, որը նաև հաճախ անվանվում է սպիտակ մամուռ, աճում է ճահիճներում և առաջացնում է համատարած կուտակումներ:

Ցողունի ծայրի սպիտակավուն տերևները կազմված են 2 տեսակի բջիջների մեկ շերտից:

1. Բջիջների մի մասը նեղ է, ծայրերով միացած իրար, պարունակում է քլորոֆիլ, կանաչ է և կատարում է ֆոտոսինթեզ:

2. Մյուսները գտնվում են կանաչ բջիջների մեջ, խոշոր են, զուրկ են ցիտոպլազմայից, թափանցիկ, մահացած և լցված են ջրով:

44.jpg

Ուշադրություն

Սֆագնումը կարող է իր զանգվածից 20−25 անգամ ավելի շատ ջուր ներծծել:

Սֆագնումը շատ է տարածված տորֆաճահիճներում: Ճյուղավորված ցողունը խիտ պատված է տերևներով և ունի թույլ կանաչ գունավորում: Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մեռած խոշոր բջիջներից:

Carpet-of-healthy-sphagnum1.jpg

Հազարավոր տարիների ընթացքում այդ մասերը լրիվ չեն փտում ու քայքայվում, քանի որ ճահիճներում թթվածինը քիչ է, բացի այդ, սֆագնումն արտադրում է հատուկ ախտահանող նյութեր, որոնք սպանում են բակտերիաներն ու դրանով իսկ կանխում քայքայման գործընթացը: Արդյունքում սֆագնումի ստորին մասի բջիջները անթթվածին քայքայման պայմաններում վերածվում են տորֆի:

530348286_1_644x461_moh-sfagnum-dlya-ulitok-ahatin-ochischennyy-zhivoy-cherkassy_rev007.jpg

Տորֆի շերտերում կարող են պահպանվել հազարամյակներ առաջ գոյություն ունեցած ծաղկափոշի, տերևներ, նույնիսկ ամբողջական օրգանիզմներ` այդ թվում նաև մարդու մարմինը:

Տորֆը դանդաղ է կուտակվում. 1000 տարում առաջանում է մոտ 1 մետր հաստությամբ տորֆաշերտ: Այնուամենայնիվ, հնագույն ճահիճներում տարիների ընթացքում ավելանում են տորֆի շերտերը: Տորֆաճահիճների տարիքը հաճախ հասնում է տասնյակ հազարավոր տարիների:

79eca9as-960.jpg

Մեծ է տորֆի նշանակությունը: Այն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ և արդյունաբերական հումք: Տորֆից ստանում են սպիրտ, պլաստմասա, խեժ, պարաֆին և այլն: Տորֆն ունի մանրէասպան հատկություն և օգտագործվում է բժշկության մեջ: Տորֆաճահիճները հատկապես շատ են Ուկրաինայում, Սիբիրում, Ուրալում, Ֆինլանդիայում:

Հետագայում երկրագնդի բնակլիմայական պայմանները փոփոխվեցին` դառնալով անհամեմատ ցուրտ, չոր և լուսավոր: Արդյունքում սպորավորները իրենց տեղը զիջեցին առավել կատարյալ սերմնավորներին: Հսկայական քանակությամբ պտերանմանների անտառները ոչնչացան և կուտակվելով երկրի ընդերքում` ծածկվեցին տիղմով ու մամլվեցին:

Բակտերիաների և ջրի ներգործությամբ, թթվածնի բացակայության պայմաններում, միլիոնավոր տարիների ընթացքում պտերանման ծառերի կուտակումները դանդաղորեն քայքայվելով՝ ածխացան և այլ բույսերի հետ միասին վերածվեցին քարածխինավթի և բնական գազի հսկայական պաշարների:

maxresdefault.jpg

Քարածուխը, նավթը և գազը հանդիսանում են ժամանակակից մարդկության էներգիայի ստացման հիմնական աղբյուրը:

Դրանք ծառայում են նաև հումք մի շարք կարևորագույն նյութերի ստացման համար` պլաստմասա, ներկեր, լաքեր, դեղամիջոցներ և այլն: Ահա թե որքան մեծ է անհետացած պտերանմանների նշանակությունը:

Աղբյուրները

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ինչպիսի՞ն է Սֆագնումի կառուցվածքը

Ցողունի ծայրի սպիտակավուն տերևները կազմված են 2 տեսակի բջիջների մեկ շերտից:

Բջիջների մի մասը նեղ է, ծայրերով միացած իրար, պարունակում է քլորոֆիլ, կանաչ է և կատարում է ֆոտոսինթեզ:

 Մյուսները գտնվում են կանաչ բջիջների մեջ, խոշոր են, զուրկ են ցիտոպլազմայից, թափանցիկ, մահացած և լցված են ջրով:

Արտաքին կռուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։

Պտերերը ավելի շատ թփանման են, իսկ ձիաձետները՝ խոտանման, սակայն երկուսն էլ բազմանում են սպորների միջոցով:

  • Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին

Նրանք բոլորը բազմանում են սպորներով:

  • Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ։ 40 մետրանոց բարձրագույն ծառանման պտերավորներ:

Սպորավորները և բնական վառելանյութի առաջացումը

Տեսություն

Սպորավորները և բնական վառելանյութի առաջացումը

Սպորավոր բույսերը հատկանշական են նրանով, որ նախընտրում են ստվերոտ, խոնավ և տաք կլիմայական պայմաններ: Մոտ 300−350 մլն. տարի առաջ Երկրի կլիման այդպիսին էր, տեղում էին տաք անձրևներ, մառախլապատ էր, կուտակվել էր շատ ջուր և առաջացել էին լճեր ու ճահիճներ: Այդ պայմաններում պտերանմանները հասան կատարելության, և երկրագնդում գերիշխում էին 40 մ բարձրության ծառանման պտերանմանները:

Արդյունքում խոնավասեր մամուռների և կատարելության հասած պտերանմանների որոշ ձևեր ոչնչացան և առաջացրին բնական վառելանյութի ժամանակակից պաշարներ:

ՏորֆամամուռՍֆագնումը կամ տորֆամամուռը 5−30 սմ երկարությամբ խիստ ճյուղավորված բույս է: Սֆագնումը կամ սպիտակ մամուռը աճում է գերխոնավ վայրերում և գտնվում է ջրի մեջ ընկղմված, ուստի չունի ռիզոիդներ և ջուրն անմիջապես անցնում է ցողունի մեջ: Սֆագնումը, որը նաև հաճախ անվանվում է սպիտակ մամուռ, աճում է ճահիճներում և առաջացնում է համատարած կուտակումներ:

Ցողունի ծայրի սպիտակավուն տերևները կազմված են 2 տեսակի բջիջների մեկ շերտից:

1. Բջիջների մի մասը նեղ է, ծայրերով միացած իրար, պարունակում է քլորոֆիլ, կանաչ է և կատարում է ֆոտոսինթեզ:

2. Մյուսները գտնվում են կանաչ բջիջների մեջ, խոշոր են, զուրկ են ցիտոպլազմայից, թափանցիկ, մահացած և լցված են ջրով:

Ուշադրություն

Սֆագնումը կարող է իր զանգվածից 20−25 անգամ ավելի շատ ջուր ներծծել:

Սֆագնումը շատ է տարածված տորֆաճահիճներում: Ճյուղավորված ցողունը խիտ պատված է տերևներով և ունի թույլ կանաչ գունավորում: Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մեռած խոշոր բջիջներից:

Հազարավոր տարիների ընթացքում այդ մասերը լրիվ չեն փտում ու քայքայվում, քանի որ ճահիճներում թթվածինը քիչ է, բացի այդ, սֆագնումն արտադրում է հատուկ ախտահանող նյութեր, որոնք սպանում են բակտերիաներն ու դրանով իսկ կանխում քայքայման գործընթացը: Արդյունքում սֆագնումի ստորին մասի բջիջները անթթվածին քայքայման պայմաններում վերածվում են տորֆի:

Տորֆի շերտերում կարող են պահպանվել հազարամյակներ առաջ գոյություն ունեցած ծաղկափոշի, տերևներ, նույնիսկ ամբողջական օրգանիզմներ` այդ թվում նաև մարդու մարմինը:

Տորֆը դանդաղ է կուտակվում. 1000 տարում առաջանում է մոտ 1 մետր հաստությամբ տորֆաշերտ: Այնուամենայնիվ, հնագույն ճահիճներում տարիների ընթացքում ավելանում են տորֆի շերտերը: Տորֆաճահիճների տարիքը հաճախ հասնում է տասնյակ հազարավոր տարիների:

Մեծ է տորֆի նշանակությունը: Այն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ և արդյունաբերական հումք: Տորֆից ստանում են սպիրտ, պլաստմասա, խեժ, պարաֆին և այլն: Տորֆն ունի մանրէասպան հատկություն և օգտագործվում է բժշկության մեջ: Տորֆաճահիճները հատկապես շատ են Ուկրաինայում, Սիբիրում, Ուրալում, Ֆինլանդիայում:

Հետագայում երկրագնդի բնակլիմայական պայմանները փոփոխվեցին` դառնալով անհամեմատ ցուրտ, չոր և լուսավոր: Արդյունքում սպորավորները իրենց տեղը զիջեցին առավել կատարյալ սերմնավորներին: Հսկայական քանակությամբ պտերանմանների անտառները ոչնչացան և կուտակվելով երկրի ընդերքում` ծածկվեցին տիղմով ու մամլվեցին:

Բակտերիաների և ջրի ներգործությամբ, թթվածնի բացակայության պայմաններում, միլիոնավոր տարիների ընթացքում պտերանման ծառերի կուտակումները դանդաղորեն քայքայվելով՝ ածխացան և այլ բույսերի հետ միասին վերածվեցին քարածխինավթի և բնական գազի հսկայական պաշարների:

Քարածուխը, նավթը և գազը հանդիսանում են ժամանակակից մարդկության էներգիայի ստացման հիմնական աղբյուրը:

Դրանք ծառայում են նաև հումք մի շարք կարևորագույն նյութերի ստացման համար` պլաստմասա, ներկեր, լաքեր, դեղամիջոցներ և այլն: Ահա թե որքան մեծ է անհետացած պտերանմանների նշանակությունը:

Աղբյուրները

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ինչպիսի՞ն է Սֆագնումի կառուցվածքը

Ցողունի ծայրի սպիտակավուն տերևները կազմված են 2 տեսակի բջիջների մեկ շերտից:

Բջիջների մի մասը նեղ է, ծայրերով միացած իրար, պարունակում է քլորոֆիլ, կանաչ է և կատարում է ֆոտոսինթեզ:

 Մյուսները գտնվում են կանաչ բջիջների մեջ, խոշոր են, զուրկ են ցիտոպլազմայից, թափանցիկ, մահացած և լցված են ջրով:

Արտաքին կռուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։

Պտերերը ավելի շատ թփանման են, իսկ ձիաձետները՝ խոտանման, սակայն երկուսն էլ բազմանում են սպորների միջոցով:

  • Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին

Նրանք բոլորը բազմանում են սպորներով:

  • Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ։ 40 մետրանոց բարձրագույն ծառանման պտերավորներ:

Կենսաբանություն՝ Ջրիմուռներ

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  • Ի՞նչ բազմաբջիջ գորշ և կարմիր ջրիմուռներ ե ձեզ հայտնի։ Բնութագրեք դրանց կառուցվածքը
  • Գորշ ջրիմուռներից են լամինարիան, մակրոցիստիսը, ագարումը։

Գորշ ջրիմուռների քրոմատոֆորում պարունակվում են կանաչ` քլորոֆիլ, նարնջագույն` կարոտին և կարմրաշագանակագույն` ֆուկոքսանտին պիգմենտներ, որոնցով էլ պայմանավորված է այս ջրիմուռների գույնը:

Գորշ ջրիմուռների մարմինը հաճախ մասնատված է կեղծ մասերի, որոնք արտաքինից նման են բարձրակարգ բույսերի վեգետ ատիվ օրգաններին: 

  •  
  • Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն
  • Կարմիր ջրիմուռների գույնը պայմանավորված է նրանով, որ քրոմատոֆորներում, բացի կանաչ քլորոֆիլից, պարունակվում են նաև այլ պիգմենտներ:
  •  
  •  
  • Ջրիմուռները ավտոտրոֆներ են և ի՞նչ գործընթաց են կատարում։

Ջրիմուռները ավտոտրոֆ են, դա նշանակում է, որ նրանք իրենց սնունդը ստանում են ֆոտոսինթեզի միջոցով՝ արևի լույսից կամ քիմիական նյութերից։

  •  
  • 2. Ջրիմուռների բազմազանությունը
  • Տեսություն
  • Ջրիմուռների բազմազանությունը
  • Ջրիմուռները հնագույն օրգանիզմներ են և պատմական զարգացման ընթացքում հասել են հսկայական բազմազանության: Եկեք դիտարկենք միաբջիջ կանաչ, բազմաբջիջ կանաչ, գորշ և կարմիր ջրիմուռները:
  •  
  • Միաբջիջ կանաչ ջրիմուռների վառ ներկայացուցիչներ են քլամիդոմոնադը և քլորելան:
  •   
  • Քլամիդոմոնադ
  •   
  •   
  •  
  • Քլամիդոմոնադը տանձաձև միաբջիջ կանաչ ջրիմուռ է: Այն հիմնականում տարածված է քաղցրահամ, ոչ խորը ջրամբարներում, ջրափոսերում, խոնավ հողում և ծանծաղ ու խոնավ վայրերում:
  •  
  • Քլամիդոմոնադի բջիջը տեսանելի է միայն մանրադիտակով: Բջջի առջևի, ավելի նեղ ծայրի վրա նա ունի երկու մտրակ, որոնց միջոցով շարժվում է: Ծածկված է թաղանթով, որի տակ գտնվում են ցիտոպլազմը, կորիզը, քլորոֆիլ պարունակող քրոմատոֆորը, վակուոլները և լուսազգայուն աչիկը, որի միջոցով բջիջը կլանում է լույսը և մտրակների օգնությամբ շարժվում դեպի այն:   
  •  
  • Քլամիդոմոնադը կարող է սնվել ոչ միայն ֆոտոսինթեզի արդյունքում ստացված, այլ նաև պատրաստի օրգանական նյութերով՝ կլանելով դրանք բջջի ամբողջ մակերեսով: Դրա շնորհիվ այս ջրիմուռը օգտագործում են ջուրը օրգանական թափոններից մաքրելու համար:
  •  
  • Քլամիդոմոնադը բազմանում է ինչպես անսեռ` զոոսպորներով, այնպես էլ սեռական եղանակով:
  •  
  • Քլորելա
  •   
  • պլազմա-w596.png
  •  
  • Քլորելան կամ կանաչուկը նույնպես միաբջիջ կանաչ ջրիմուռ է. այն լայնորեն տարածված է քաղցրահամ ջրերում և խոնավ հողերում: Դա փոքրիկ գնդաձև միաբջիջ ջրիմուռ է, որը չունի մտրակներ: Արտաքինից պատված է թաղանթով, որի տակ գտնվում են կորիզը, ցիտոպլազմը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գույն:
  •  
  • Քլորելան բջջի ներսում կուտակում է պաշարանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, որի պատճառով այն բազմացնում և օգտագործում են որպես մատչելի կերամիջոց: Քլորելան արտազատում է մեծ քանակությամբ թթվածին, ուստի այն օգտագործում են տիեզերանավերում ու սուզանավերում օդի բնական բաղադրության պահպանման համար:
  •  
  • Քլորելան բազմանում է միայն անսեռ եղանակով՝ սպորների առաջացմամբ:
  •  
  • Պլևրոկոկ
  • 1-24.png
  •  
  • Պլևրոկոկը կանաչ միաբջիջ, սակայն գաղութային ջրիմուռ է: Այն ծառերի կեղևի, պատերի, քարերի, խոնավ հողի վրա առաջացնում է գաղութ, որն ունի կանաչ փառի տեսք: Նրա բջիջներին բնորոշ է արտաքին հաստ, պաշտպանիչ թաղանթը, որի տակ գտնվում է ցիտոպլազման, կորիզը և մեկ քրոմատոֆոր: Բազմանում է բջջի կիսման եղանակով: Երբեմն դուստր բջիջները մնում են կապված միմյանց հետ՝ առաջացնելով թելանման գոյացություններ: Պլևրոկոկը հանդիսանում է անցումային ձև միաբջիջ և բազմաբջիջ ջրիմուռների միջև: Հաճախ մասնակցում է քարաքոսերի գոյացմանը:
  •  
  • Սպիրոգիրա
  •   
  • 1609_spirogyra_4_11330473821761.jpg
  •  
  • Սպիրոգիրան շատ տարածված բազմաբջիջ կանաչ ջրիմուռ է: Ունի թելանման կառուցվածք` բաղկացած մեկ շերտով դասավորված երկարավուն բջիջներից: Դրանք արտաքինից պատված են լորձով: Ցիտոպլազմայում գտնվում է պարուրաձև քրոմատոֆորը, իսկ բջջի կենտրոնում տեղակայված է մեծ կորիզը: Սպիրոգիրան ունի վակուոլ, որը զբաղեցնում է բջջի ծավալի մեծ մասը:
  •  
  • Սպիրոգիրան բազմանում է վեգետատիվ և սեռական եղանակներով:
  •   
  • Վեգետատիվ բազմացման ընթացքում սպիրոգիրայի թելիկը մասնատվում է առանձին հատվածների, որոնցից յուրաքանչյուրը սկիզբ է տալիս նոր օրգանիզմի:
  • Սեռական բազմացման ժամանակ թելիկները մոտենում են իրար և նրանց բջիջների միջև առաջանում են կամրջակներ: Այդ կամրջակներով բջիջների պարունակությունը փոխանակվում է և միախառնվում, իսկ կորիզները՝ միաձուլվում: Արդյունքում առաջանում է զիգոտ, որը պատվում է թաղանթով և հանգստի շրջանից հետո սկիզբ է տալիս նոր սպիրոգիրայի:
  •   
  • Սեռական բազմացման այսպիսի եղանակը կոչվում է կոնյուգացիա (միաձուլում):
  • Ուլոտրիքս
  •   
  •  875a8375f91de049494d6073098e8a2f_39baccb2df09e7a35a9e334e69c573a5.jpg
  •  
  • Ուլոտրիքսի թալոմը թելաձև է, չճյուղավորված, կազմված է ﬕ շարք ﬕանման կանաչ բջիջներից: Հիմքում ունի անգույն բջիջ` ռիզոիդ, որով կպչում է ստորջրյա քարերին և այլ առարկաներին:
  •  
  • 1-29-w4514.png
  •  
  •   
  • Գորշ ջրիմուռներ
  •   
  • 1.jpg
  •   
  • Գորշ ջրիմուռներից են լամինարիան, մակրոցիստիսը, ագարումը և այլն: Դրանց չափերը հասնում են մանրադիտակայինից մինչև մի քանի տասնյակ մետրի: Գորշ ջրիմուռները աճում են ծովի համեմատաբար խոր շերտերում՝ մոտ 100 մ խորության վրա: Նրանց քրոմատոֆորում պարունակվում են կանաչ` քլորոֆիլ, նարնջագույն` կարոտին և կարմրաշագանակագույն` ֆուկոքսանտին պիգմենտներ, որոնցով էլ պայմանավորված է այս ջրիմուռների գույնը:
  •  
  • Գորշ ջրիմուռների մարմինը հաճախ մասնատված է կեղծ մասերի, որոնք արտաքինից նման են բարձրակարգ բույսերի վեգետ CARE ատիվ օրգաններին: 
  •  
  •   
  • Կարմիր ջրիմուռներ
  •   
  • kraas515.jpg
  •  
  • Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն: Նրանք հիմնականում տարածված են մերձարևադարձային ծովերում, ապրում են մեծ խորություններում և կլանում են 100−200 մ և ավելի խորը թափանցող արևի կապտականաչ, կանաչ և դեղին ճառագայթները:
  •  
  • Կարմիր ջրիմուռների գույնը պայմանավորված է նրանով, որ քրոմատոֆորներում, բացի կանաչ քլորոֆիլից, պարունակվում են նաև այլ պիգմենտներ:
  • Օրինակ
  • կարմիր ֆիկոէրիտրինը և կապույտ ֆիկոցիանինը:
  • Կարմիր ջրիմուռները նույնպես կարող են ունենալ ռիզոիդներ և տերևանման թիթեղ:
  •  
  • profimedia-0191051026.jpg
  •  
  • Ջրիմուռները մեծ նշանակություն ունեն բնության մեջ: Դրանք ֆոտոսինթեզի շնորհիվ ջուրը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում են թթվածնով, ինչպես նաև սնունդ են ծառայում ջրում ապրող կենդանիների համար: Մարդը նույնպես օգտագործում է ջրիմուռները տարբեր ոլորտներում: Դրանցից ստանում են յոդ, ագար-ագար, ցելյուլոզ և այլն:
  •  
  • Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Դրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:
  • Աղբյուրները
  • Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 28-31
    Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 42-47
  • http://classconnection.s3.amazonaws.com/582/flashcards/560582/jpg/1609_spirogyra_4_11330473821761.jpg
  • https://otvet.imgsmail.ru/download/875a8375f91de049494d6073098e8a2f_39baccb2df09e7a35a9e334e69c573a5.jpg
  • https://vivareit.ru/wp-content/uploads/2016/06/kraas515.jpg
  • http://sretna.story.hr/wp-content/uploads/2016/01/profimedia-0191051026.jpg
  • https://arhivurokov.ru/videouroki/html/2015/11/08/98720878/img1.jpg
  • https://ds03.infourok.ru/uploads/ex/12ed/0005912c-044c13ea/img13.jpg
  • http://www.tepka.ru/biologiya_5/59.jpg
  • https://takprosto.cc/wp-content/uploads/v/vodorosli-fukus/1.jpg
  • http://dietdo.ru/wp-content/uploads/2018/02/hlorella-3.jpg
  • http://infotables.ru/images/biologia/rastenia/vodoros_mnogokl.jpg
  • https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTBAk5eQ3aLe6066JgTaneQqIfWfxcnqlp8vkN1ApZzXz_E6lLoeg