Իմ ընկեր Նեսոն

I

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III

Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։V

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին։ Պատմվածքի գլխավոր հերոսը բարի էր, համեստ, հուզվող: Նա Նեսոյի մասին լավ հիշողություններ ուներ և չնայած նրան, որ Նեսոն գողացավ իր դանակը, նա չչարացավ Նեսոի հանդեպ և հասկանում էր, որ Նեսոն այդպիսին է մեծացել, քանի որ չի ստացել կրթություն:
  2. Պատմվածքից դո՛ւրս գրիր գլխավոր հերոսին բնորոշող հատվածները։

  1. Բնութագրի՛ր Նեսոյին։
  2. Պատմվածքից դո՛ւրս գրիր Նեսոյին բնորոշող հատվածները։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենահուզիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Սա ամենահուզիչ հատվածն է, քանի որ Նեսոն իրա մանկության ընկերն էր, նա իրենից միշտ բարի հիշողություններ ուներ և հիմա տեսավ կապած՝ գողի կարգավիճակում:

  1. Ինչպիսի՞ ընկեր էր Նեսոն։ Հիմնավորի՛ր պատասխանդ։ Նեսոն բարի էր, քանի որ նա երեխաների հետ փոքր ժամանակ սպասում էր մինչև գլխավոր հերոսը ավարտւ դասերը վարժարանում և նրանք միասին գնում էին տուն:
  2. Պատմվածքի հերոսը ճի՞շտ էր վարվում, որ ներում էր մանկության ընկերոջը։

Այո: Նա հասկանում էր, որ Նեսոն իր մանկության ընկերն էր, և որ իր ընկերը գող է դարձել վատ կյանքի պատճառով:

Մի քանի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

Подснежники

 

Федя и Таня первую зиму жили за городом с мамой и папой, и им казалось, что не может быть времени лучше, чем зима.

Действительно, зимой они очень веселились. В светлые, морозные дни дети подолгу оставались в саду, гонялись там друг за другом, перебрасывались комочками снега, катали друг друга на маленьких саночках, иногда вместе скатывались на них со снежной горки, весело и быстро скользили на коньках.

Дети очень жалели, что подходит весна. Там, где солнце пригревало землю, стала проглядывать черная земля, и вот раз, когда они гуляли в саду, Федя с удивлением остановился и закричал:

— Таня, Таня, посмотри цветочки!

Таня подошла и остановилась. Действительно, в одном месте, там, где стаял снег, виднелись светло-зеленые стебельки, а на них покачивались хорошенькие маленькие, белые цветочки.

— Бедненькие, — сказала Таня, — Они думали, что пришла весна и выросли. Как им должно быть холодно! Как жалко видеть их среди льда и снега. Побежим домой, позовем маму, спросим ее, как бы нам согреть цветочки. Мне кажется, они ошиблись и расцвели слишком рано.

Федя и Таня побежали домой и рассказали маме, что в саду выросли цветы, которые вероятно ошиблись, теперь зябнут и, конечно, умрут от холода.

— Нет, нет, — ответила мама — не бойтесь за них. Это подснежники, самые первые весенние цветы. Они не боятся снега. Они лучше всех растений чувствуют тепло солнечных лучей и раньше других просыпаются от зимнего сна Они говорит нам, что скоро придет весна, запоют птицы и расцветут другие цветы. Но, конечно, если опять придут большие морозы — подснежники погибнут.

— Подснежники, как и другие первоцветы — растения невысокие. Прижимаются они к земле, боятся оторваться от неё. Возле матушки-землицы теплее, — сказала мама.

Феде и Тане так понравились подснежники, что теперь они не хотели продолжения зимы. Они боялись, что погибнут нежные белые цветочки, и каждый день бегали смотреть на них.

А зима уходила. Скоро растаял и последний кусочек снега. Повсюду вырастали молодые, зеленые растения и детям казалось, что земля просыпается. Теперь у них было много занятий. Посмотреть, как вырос тот или другой росток, как налились почки. Никому из них не приходило в голову жалеть о зимних удовольствиях.

— Да, — как-то сказал Федя, повторяя слышанные от кого-то слова, — всему свое время. Хороша была зима со снегом, коньками и салазками, но хороша и весна с зеленью, цветами и птичками.

— Правда, правда, — ответила Таня.

— А потом будет хорошо: жаркое лето с ягодами и грибами, — сказала мама.

После лета — осень с золотистыми листьями и вкусными, сочными плодами и овощами.

Մաթեմատիկայի տնային՝ 24.02.2022թ.

1351. Ուղղանկյան պարագիծը 10 սմ է, նրա կողմերից մեկի երկարությունը՝ ¾ սմ: Որքան են ուղղանկյան մյուս կողմերի երկարությունները:

Լուծում

  1. (10-2*3/4)=17/2
  2. 17/2:2=17/4

Պատ՝ մյուս կողմի երկարությունը՝ 17/4 սմ

1356.

Երկու ավտոբուսներ միևնույն քաղաքից մեկնեցին հակառակ ուղություններով :

Նրանցից մեկի արագությունը 65կմ/ժ էր, մյուսինը՝ 50կմ/ժ: Քանի՞ ժամ հետո ավտոբուսների հեռավորությունը կլինի 460կմ:

  1. 50+65=115
  2. 460:115=4ժ

Պատ՝ 4 ժամ:

1358.

Երկու քաղաքների միջև եղած ճանապարհը մեքենան կարող է անցնել 4 ժամում, եթե ընթանա

120 կմ/ժ արագությամբ: Սակայն մեքենան ճանապարհի առաջին կեսն անցել է 60կմ/ժ արագությամբ, երկրորդը՝ 80կմ/ժ: Իչքա՞ն ժամանակում է մեքենան անցել ամբողջ ճանապարհը:

  1. 120×4=480 կմ
  2. 240:60=4ժ
  3. 240:80=3ժ
  4. 3+4=7 ժամ

Պատ՝ 7 ժամում:

Մաթեմատիկայի տնային՝ 22.02.2022թ.

1340. Թվերի գումարը գրի առեք խառը թվի տեսքով.

1342. Ասե՛ք, թե որոնք են հետևյալ խառը թվերի ամբողջ և կոտորակային մասերը.

Ա.

7 – ամբողջ, 2/9 — կոտորակային

Բ.     4 – ամբողջ,   15/17 — կոտորակային

Գ.     12-ամբողջ, 19/26 — կոտորակային

Դ.    2-ամբողջ,  44/50 — կոտորակային

Ե.    106 –ամբողջ, 3/8 — կոտորակային

Զ.    10-ամբողջ, 20/43 – կոտորակային

1343. Կարդացե’ք խառը թիվը.

Ա. -վեց ամբողջ երեք  հինգերորդ

Բ.  — տասնութ ամբողջ յոթ իներորդ

Գ.    — եռեսուներեք ամբողջ մեկ երրորդ

Դ.  — քառասուն ամբողջ հինգ վեցերորդ

Ե.  — տաս ամբողջ քսաներեք քսանչորսերորդ

Զ.   — հարյուր հինգ ամբողջ ութ ինսուներրորդ

English homework 27.02.2022

Round-up 3 book

Page 64, exercise 1

Dear Diary,

My family and I 1) are just back from an amazing holiday in the Bahamas.

We had a great time! 2) The weather was fantastic,3) it was really hot and sunny. 4) My family and

I 4) were so happy there. I know it 5) It was not that long ago but I 6)I am already missing the sun and the sea, especially today because the weather 7) is cold here. On the other hand, of course, it 8) is nice to be back home with all my friends.

Page 67, ex. 5

2. Did Peter play golf? Yes, he did.

3 . Did Peter write a letter? No, he didn’t.

4. Did Mr and Mrs Page play golf? No, they didn’t.

5. Did Mr and Mrs Page wash the car.  Yes, they did.

Page 67, ex. 7

  1. Last Sunday Maria didn’t wake up late.
  2. Last Sunday Maria did her homework.
  3. Last Sunday Maria didn’t speak to her friend Mary.
  4. Last Sunday Maria did not have lunch with her grandparents
  5. Last Sunday Maria took her dog, Fluffy, out for a walk.
  6. Last Sunday Maria helped her mother make dinner.

Մաթեմատիկայի տնային՝ 17․02․2022թ․

Նիկոլսկի դասագրքից

857.

 Գտե՛ք․

ա) 11-ի   1/3-ը

բ) 20-ի 1/5-ը

գ) 7-ի 3/5-ը

դ) 28-ի 4/7-ը

860.

ա) 27000 դրամը փոքրացրե՛ք իր 1/3 մասով

27000-9000=18000 դրամ

Պատ՝ 18000 դրամ

բ) 4500 դրամը մեծացրե՛ք իր 2/5 մասով

4500+1800=6300 դրամ

Պատ՝ 6300 դրամ

862․

ա) Գտե՛ք այն թիվը, որի 2/5-ը 60 է։

Թիվ*2/5=60

Թիվ= 60 : 2/5 =60*5/2=300/2=150

բ․ Գտե՛ք այն թիվը, որի 3/11-ը 99 է

Թիվ*3/11=99

Թիվ=99։3/11=99*11/3=33*11=363

Թումանյանը իմ ընտանիքում՝ «Մայրը»

ՄԱՅՐԸ

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։