Աշխարհագրություն՝ Ձկնորսուուն, անտա*ռային տնտեսոթյուն, որսորդություն և…

Ձկնորսություն, անտառային տնտեսություն, որսորդություն

Опубликовано 3 мая 2024

Դասի հղումը

  1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Ձկնորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը մարդու հնագույն զբողմունքներից են, դրանք կազմակերպվածության առումով նյութական արտադրություն չեն համարվում:

  • Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը տալիս է փայտանյութ, դեղաբույսեր և վայրի հատապտուղներ, ինչպես նաև վայրի կենդանիների որս:

Փայտանյութը օգտագործվում է շինարարության և թղթի արտադրության մեջ, դեղաբույսերը՝ բժշկության մեջ:

  • Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Ձկնորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդուքյունը կրճատում են ձկնային պաշարները, անտառը և կենդանական աշխարհը:

Մարդկային հասարակության պատմության ընթացքում մշտապես փոփոխվել ու համալրվել են մարդու զբաղվածության բնագավառները: Մեր օրերում դրանցից հատկապես մեծ, նույնիսկ` վճռորոշ դեր են կատարում բարձր տեխնոլոգիական արտադրությունները, համակարգչային տեխնոլոգիան և ինտենսիվ գյուղատնտեսությունը: Սակայն այդ զբաղմունքների հետ միասին մեր օրերում դեռևս պահպանվում են մարդու հնագույն զբաղմունքները` հավաքչությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը, որոնք արդեն շուրջ 30 հազար տարվա պատմություն ունեն: Գյուղատնտեսության մեծ վերելքի շնորհիվ նշված գործունեությունների դերը որոշ չափով փոքրացել է (դարձել է երկրորդական), սակայն դրանց նշանակությունը դեռևս զգալի է: Այսպես, օրինակ` ձկան համաշխարհային որսի ծավալը մոտավորապես հավասար է մսի համաշխարհային արտադրության ծավալին, իսկ արևադարձային մշտադալար կոլա ծառի սերմերից արտադրած ըմպելիքների (Կոկա Կոլա, Պեպսի Կոլա) ծավալը զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսական ցանկացած պտղից պատրաստված ըմպելիքի ծավալը: Նույն կերպ` բույսերից պատրաստված դեղերի ծավալը չի զիջում քիմիական եղանակով արտադրված դեղերի ծավալին: Այսպիսով, հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը մարդկությանը մատակարարում են բնությունից վերցրած նյութական բարիքներ, բայց կազմակերպվածության տեսանկյունից նյութական արտադրության ճյուղ չեն: Հետևաբար հարց է առաջանում, թե տնտեսության ո՞ր ճյուղին վերագրել գործունեության այդ տեսակները: Ակնհայտ է, որ դրանք իրենց բնույթով առավել մոտ են գյուղատնտեսությանը, դրա համար էլ տնտեսության ճյուղային կառուցվածքն ուսումնասիրելիս հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը դիտվում են որպես գյուղատնտեսության հարակից գործունեություններ: Ձկնորսությունը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է և հայտնի է եղել գրեթե բոլոր ժողովուրդներին: Հայաստանի մի շարք հնավայրերում ևս գտնվել են ձկների ոսկորներ և ձկնորսության գործիքներ: Ներկայումս ձկնորսությունը տարածված է ամենուրեք` բոլոր ծովերում և խոշոր լճերում ու գետերում: Ժամանակակից ձկնորսությունն ու ձկնաբուծությունը դարձել է համաշխարհային տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Դրանք աշխարհի 22 մլն մարդու զբաղվածության, ինչպես նաև 110 մլն մարդու գոյության միջոց են: Ձկնորսությունը բնակչությանը սպիտակուցներով և վիտամիններով հարուստ ձկան միս մատակարարող ճյուղ է: Ձկնորսության դերը տարեց-տարի մեծանում է` այն պատճառով, որ աշխարհի բնակչությունն արագորեն աճում է, իսկ անասնապահությունն աճում է դրան ոչ համարժեք տեմպերով: Այդ պատճառով էլ ձկան համաշխարհային որսը արագորեն մեծանում է: Տարեկան այն հասել է 130 մլն տոննայի: Ձկան որսի աճին զուգահեռ XX դարի 2-րդ կեսերից տեղի է ունենում դրա աշխարհագրության փոփոխություն: Եթե մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո ձկնորսության ավանդական գլխավոր շրջանը Հյուսիսային Ատլանտիկան էր (երկրներից էլ համապատասխանաբար` Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը), ապա հետագայում դրա գլխավոր շրջանը դարձավ Խաղաղ օվկիանոսի արևելյան` Հարավային Ամերիկային հարող շրջանը: Ներկայումս հատկապես այդ ջրավազաններում են տեղաբաշխված աշխարհի ձկնորսության առաջատար երկրները` Չինաստանը, Պերուն, Չիլին: Շարունակում են որպես առաջատար երկրներ մնալ ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան: Ձկնորսության 2 առաջատար երկրները նախկինի պես ձուկ որսում են ոչ միայն սեփական առափնյա ջրերից, այլ նաև իրենց ափերից հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող ջրերում: Խոսելով ձկնորսության զարգացման հեռանկարների մասին, պետք է հիշել, որ համաշխարհային օվկիանոսի օրգանական պաշարների ինքնավերականգնումը չխախտելու համար ձկան և ծովային կենդանիների տարեկան որսը չպետք է գերազանցի 150 մլն տոննան: Ներկայումս աշխարհի ձկնային պաշարների մոտ 70 %-ը աղետալի վիճակում են: Համաշխարհային օվկիանոսի շատ տարածքներ ձկնային ռեսուրսների գերշահագործվող և, միաժամանակ շատ դանդաղորեն վերականգնվող տարածքներ են: Այդպիսիք են օրինակ` Սև, Արևելաչինական, Դեղին, Հյուսիսային, Միջերկրական ծովերն են, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածը: Այդ պատճառով էլ ջրային օրգանիզմների (ձկների, կակղամորթների, խեցգետնակերպերի, ոստրեի, մարգարիտի), ինչպես նաև ջրային բույսերի (ջրիմուռների) համաշխարհային աճող պահանջարկը բավարարելու ներկայիս հուսալի աղբյուր է դարձել աքվակուլտուրան (աքվա` ջուր, կուլտուրա` մշակություն): Այն մարդկանց հայտնի է եղել դեռևս 3 հազարամյակ առաջ, սակայն արագորեն զարգանում է միայն վերջին տասնամյակներում: Աքվակուլտուրան ծագել է Չինաստանում դեռևս 4 հազար տարի առաջ և մինչև օրս էլ այդ երկիրը պահպանում է համաշխարհային առաջատարի իր դերը: Աքվակուլտուրայի էությունը մարդու կողմից ջրավազաններում արհեստական եղանակով ջրային զանազան օգտակար օրգանիզմների նպատակային բազմացումն է: Պատահական չէ, որ աքվակուլտուրան համարում են «ծովային անասնապահություն»: Գոյություն ունի աքվակուլտուրայի վարման երկու տեսակ` քաղցրահամ ջրերի և ծովային (մարիկուլտուրա): Աքվակուլտուրայի արտադրության զանգվածի մոտ կեսը կազմում են ձկները, 1/4-ը` ջրիմուռները: Աքվակուլտուրայի ախարհագրությունը շատ մեծ է. այն ընդգրկում է մոտ 140 երկիր: Այդուհանդերձ աշխարհում բացառիկ մեծ է Ասիայի մասնաբաժինը (90 %): Չինաստանից բացի աշխարհում առաջատար երկրներն են Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը, Ֆիլիպինները, Թաիլանդը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իսպանիան: Իրենց բնույթով գյուղատնտեսությանը մոտ ճյուղեր են համարվում նաև անտառային տնտեսությունը և որսորդությունը: Հայտնի է, որ մարդու համար մեծ է անտառի տնտեսական նշանակությունը հատկապես մեծ է փայտանյութի ձեռք բերման գործում: Սակայն մարդու համար դրանցից ոչ պակաս կարևոր է նաև անտառի դերը` պտուղների, հատապտուղների, սերմերի, սնկերի հավաքման, վայրի մեղրի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի մթերման, գազանների և թռչունների որսի բնագավառներում: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի կարևոր մասն են կազմում: Անտառների շուրջ 6 հազար բուսատեսակ օգտագործվում է դեղորայքի արտադրության մեջ, իսկ, օրինակ, Բրազիլական Ամազոնիայի ավելի քան 1,5 մլն մարդու եկամտի գլխավոր աղբյուրը հևեայից ստացվող բնական կաուչուկն է և անտառային այլ նյութերի հավաքչությունը: Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր: Օրինակ, Հնդկաստանում տարեկան հավաքվում է մի քանի տասնյակ հազար տոննա վայրի մեղր: Որսորդությունը նույնպես մարդու գործունեության հնագույն բնագավառներից է, և հայտնի է գրեթե բոլոր ժողովուրդներին: Այն զբաղվում է վայրի կենդանիների և թռչունների որսով: Անցյալում այն զուգակցվել է հավաքչության, ձկնորսության, իսկ ավելի ուշ` երկրագործության և անասնապահության հետ: Որսորդությունը անասնապահության հետ միասին բնակչությանը լրացուցիչ մատակարարում է միս, կաշի, մորթի: 3 Մեր օրերում անտառների ու այլ տարածքների կենդանական սննդամթերքի նշանակությունը շարունակում է մեծ մնալ աշխարհի մի շարք երկրների բնակչության համար: Աշխարհի ավելի քան 60 նոր զարգացող երկրների բնակչության կենդանական ծագման սննդաբաժնում վայրի կենդանիների միսը կազմում է առնվազն 1/5-ը: Իսկ, օրինակ, Պերուական Ամազոնիայի բնակչության սննդաբաժնում այն կազմում է նույնիսկ 85 %: Որսորդությունն ու հավաքչությունը դեռևս զգալի չափով պահպանվում են նաև որոշ զարգացած երկրներում (Ռուսաստանում, Կանադայում, Շվեդիայում, Ավստրալիայում): Օրինակ, Ավստրալիայում տարեկան միջին հաշվով որսում են 5 մլն ագեվազ: Հավաքչությունը պահպանվում է նաև Հայաստանում: Մեր սննդաբաժնի մեջ օգտագործվող որոշ մթերք ոչ թե գյուղատնտեսական արտադրանք են, այլ բնության բարիքներ: Դրանցից են, օրինակ` ավելուկը, մանդակը, ծառի և դաշտային սնկերը, դեղաբույսերը և այլն:

Աշխարհագրություն՝ Գյուղատնտեսություն

Տնտեսության հնագույն ճյուղը գյուղատնտեսությունն է: Ներկայումս էլ, աշխարհի բոլոր,նույնիսկ զարգացման հասուն` արդյունաբերական և հետարդյունաբերական փուլերըթևակոխած, երկրների տնտեսության մեջ գյուղատնտեսության դերը չի նվազել: Ընդ որում,գյուղատնտեսության դերն ու նշանակությունն անհամեմատ մեծ են մինչինդուստրիալ կամագրարային տնտեսության երկրներում, որոնցում գյուղատնտեսությունը գլխավոր, երբեմնգրեթե միակ ճյուղն է:Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ մարդկանց անհրաժեշտ պարենի հիմնականմատակարարը

1

, ինչպես նաև արդյունաբերությանը բնական հումք մատակարարող գլխավորճյուղը:Ամբողջությամբ, համաշխարհային տնտեսությունում գյուղատնտեսության նշանակություննավելի է մեծանում, քանի որ.ա) աշխարհում ավանդաբար շարունակում են մնալ մարդիկ, որոնք անմատչելիությանպատճառով չեն օգտագործում բավարար քանակությամբ պարենամթերք, ընդ որում դրանցթիվն աճում է.բ) տարեկան 1,2–1,1%-ով աճում է աշխարհի ամբողջ բնակչության` պարենամթերք սպառողմարդկանց թիվը, ուստիև, բնակչությանը պարենամթերքով լիուլի բավարարելու գյուղա-տնտեսության առջև մշտապես գոյություն ունեցող խնդիրը դարձել է մարդկության համա-մոլորակային հիմնախնդիրներից մեկը:Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս նյութական արտադրության ճյուղ է,սակայն այդ ընդհանուր նմանության հետ միասին, դրանց միջև կան նաև տարբերություններ:

• Գյուղատնտեսության արտադրանքը (դրամական արտահայտությամբ) զիջում է աշխարհի

արդյունաբերությանը, բայց ճյուղում զբաղվածների թվով (մոտ 2,5 մլրդ մարդ) զգալիորենգերազանցում է արդյունաբերությանը:

• Ի տարբերություն արդյունաբերության, որի տեղաբաշխումը «կետային» է (արդյունաբե-

րական ձեռնարկություն, հանքավայր կամ դրանց խումբ), գյուղատնտեսության տեղա-բաշխումը համատարած է (դաշտեր, գոտիներ, տնկատափեր, արոտավայրեր և այլն):

• Եթե արդյունաբերության աշխատանքի գլխավոր միջոցը սարքավորումներն ու մեքենա-

ներն են, ապա գյուղատնտեսությունում դա հողն է: Հողերի ամբողջությունն անվանում ենհողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական արտադրությունումօգտագործելի` գյուղատնտեսական հողեր կամ հողահանդակներ` վարելահողեր, այգիներ,արոտավայրեր, խոտհարքներ

2

 և գյուղատնտեսական արտադրությունում չօգտագործվող հողատարածքներ` անտառներ, ճահիճներ, լերկ ժայռեր, սառցադաշտեր, կառուցա-պատված տարածքներ, ամայի անապատներ: Գյուղատնտեսական հողահանդակներըկազմում են աշխարհի հողային ֆոնդի 1/3-ը:

• Գյուղատնտեսական արտադրությունն արդյունաբերական արտադրությունից տարբերվում

է նաև իր տարեկան ռիթմով, ավելի կոնկրետ` արտադրության սեզոնային բնույթով:Արդյունաբերական արտադրությունը (բացառությամբ շաքարի, մրգաբանջարային պահա-ծոների արտադրության) շուրջտարյա է, մինչդեռ զով և ցուրտ կլիմայական շրջաններում(օրինակ` մերձարկտիկական գոտում և ՀՀ-ի բարձրլեռնային տարածքներում), որտեղ հստակորեն արտահայտված է ձմռան եղանակը, հողագործությունը կրում է սեզոնային`ընդհատ բնույթ: Միևնույն ժամանակ, Երկրագնդի վրա կան նաև այնպիսի գոտիներ,որոնց կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս գյուղատնտեսական աշխա-

1 Պարենի մատակարար են նաև համաշխարհային օվկիանոսը և ցամաքի վայրի բնությունը:2 Խոտհարքներն այն տարածքներն են, որոնց վրա բնականորեն աճած կամ ցանած խոտային զանգվածըպարբերաբար հնձվում է և օգտագործվում է որպես անասնակեր:

Աշխարհագրություն՝ Մեքենաշինություն և Մետաղաձուլություն

Դասի հղումը

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 

Մետաղաձուլությունը արդյունաբերության բարդ կառուցվածք ունեցող ճյուղ է: Այն հումք է ապահովում շատ այլ ճյուղերի համար՝ հատկապես մեքենաշինության, հաստոցաշինության, սարքաշինության, էլեկտրոնիկայի, էներգետիկայի համար:

  • Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մետաղաձուլությունհը ապահովում է մեքենաշինությանը հումքով: Իսկ մեքենաշինությունը ապահովում մետաղաձուլությունը հաստոցներով և սարքավորումներով:

  • Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 
  • Բ. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:
  • Չինաստան, Ավստրալիա, Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան,

Բ. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են /

Էլեկտրաէներգիայի արտադրությամբ: 

Չինաստան, ԱՄՆ, ՀՆդկաստան, Ռուսաստան, Ճապոնիա

Աշխարհագրություն՝ Քիմիական և թեթև արդյունաբերություն 

Դասի հղումը

Առաջադրանքներ

1 Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Քիմիական արդյունաբերությունը, ինչպես եւ մեքենաշինությունը, առավելապես ներկայացված է զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա եւ այլն): Այստեղ զարգանում են
հատկապես քիմիական արդյունաբերության գիտատար եւ նորագույն ճյուղերը (պոլիմերների,
մանրաթելի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած
երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան
80%-ը: Քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալներն են զարգացած գիտությունը և հանքարդյունաբերությունը:

2. Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը արդյունաբերության մյուս ճուղերին ապահովում է հումքով՝ սննդի արտադրություն, մեքենաշինություն, թեթև արդյունաբերություն և այլն:

3. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:  

Սննդի արդյունաբերությունը
հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է սննդով եւ
հագուստով:

ԱՐԴՅՈՒՆԱբեՐՈՒԹՅԱՆ ԱՅլ ՃՅՈՒղեՐ (քիմիական, թեթեւ. սննդի)
քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության
առաջատար եւ արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի
հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ եւ այլն) եւ օրգանական ծագման
վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ եւ այլն), օգտագործվում են նաեւ մետաղաձուլության,
անտառարդյունաբերության եւ այլ ճյուղերի արտադրությունների թափոնները։
Քիմիական արդյունաբերությունը մեքենաշինության եւ էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ
գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերն են:
Քիմիական արդյունաբերությունը սինթեզում, ստեղծում է այնպիսի նյութեր (պլաստ-
մասսաներ, պոլիմերներ, քիմիական մանրաթելեր եւ այլն), որոնք բնության մեջ չեն լինում։
Ճյուղի բազմատեսակ արտադրանքը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության տարբեր
ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տնտեսության այլ բնագավառներում եւ կենցաղում։ Ճյուղի
առավել հայտնի արտադրատեսակներն են` ծծմբական թթուն, հանքային պարարտանյութերը,
սինթետիկ կաուչուկը, սինթետիկ մանրաթելերը, պլաստմասաները:
Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն, տեղաբաշխվում են
հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ եւ ջրային ռեսուրսների շրջանում: Վերջին
տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաեւ գիտական կենտրոնների մոտ`
ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները, կամ էլ այն ձեռնարկություններին
կից, որոնց արտադրական թափոններն օգտագործվում են որպես հումք: Երբեմն գործա-
րանները դուրս են հանվում խոշոր քաղաքների տարածքներից, եթե դրանք աղտոտում են
շրջակա միջավայրը: Հատկանշական է այն, որ Ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են
սահմանափակ թվով երկրներում եւ տարածաշրջաններում: Խոշոր քիմիական համալիրներ
ստեղծվել են Տեքսասում (ԱՄՆ), Ռուրում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան),
Դոնբասում (Ուկրաինա) եւ այլն:
Քիմիական արդյունաբերությունը, ինչպես եւ մեքենաշինությունը, առավելապես ներկայաց-
ված է զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա եւ այլն): Այստեղ զարգանում են
հատկապես քիմիական արդյունաբերության գիտատար եւ նորագույն ճյուղերը (պոլիմերների,
մանրաթելի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած
երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան
80%-ը:
Զարգացող երկրներում քիմիական արդյունաբերությունը սկսել է արագ զարգանալ վերջին
շրջանում: Նավթարդյունահանող մի շարք երկրներում (Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա
եւ այլն) հիմք է դրվել նավթաքիմիական արդյունաբերությանը, որի արտադրանքի մեծ մասը
արտահանվում է զարգացած երկրներ: Էկոլոգիապես վնասակար` ջրային եւ օդային
ավազաններն էապես աղտոտող քիմիական արտադրություններն աստիճանաբար դուրս են
մղվում զարգացած երկրներից եւ տեղաբաշխվում են զարգացող երկրներում: Պատճառն այն է,
որ զարգացած երկրներում վերջին տարիներին մեծ ուշադրություն են դարձնում շրջակա
միջավայրի մաքրությանը, ուստի բնությանը վնաս հասցնելու համար գործարանները ստիպված
են լինում վճարել մեծ տուգանքներ:
Ի տարբերություն ծանր արդյունաբերության ճյուղերի` թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը
հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է սննդով եւ
հագուստով:
Թեթեւ արդյունաբերությունը համալիր ճյուղ է, որի գլխավոր ենթաճյուղերն են` տեքստիլի,

2
կարի, տրիկոտաժի, կոշկեղենի, գորգերի արտադրությունները: Այդ ճյուղն ապահովում է
բնակչությանը հագուստով, կոշկեղենով, ամենօրյա օգտագործման կենցաղային իրերով, իսկ
ավտոմեքենաշինությանը եւ այլ ոլորտներին մատակարարում է կաշի, գործվածք եւ այլ
արտադրանք։
Թեթեւ արդյունաբերությունը թեեւ հին ճյուղ է, բայց անընդհատ փոփոխության է են-
թարկվում ինչպես հումքի եւ արտադրանքի փոփոխության, այնպես էլ մարդկանց պահանջներին
համապատասխան: Նորաձեւության թելադրանքով անընդհատ նորացվում են արտադրանքի
տեսականին, օգտագործվող նյութերն ու սարքավորումները: Դրանց հետեւանքով փոխվել է
նաեւ ճյուղի տեղաբաշխման պատկերը: Ներկայումս բացի գյուղատնտեսական հումքից (բամ-
բակ, բուրդ, վուշ, կաշի, մորթի), լայնորեն օգտագործվում են նաեւ արհեստական եւ սինթետիկ
մանրաթելեր, կաուչուկ եւ ոչ բնական ծագման այլ նյութեր։
Չնայած արտադրական գործընթացների մեքենայացմանը եւ ավտոմատացմանը` թեթեւ
արդյունաբերությունը դեռեւս շատ աշխատատար ճյուղ է, որտեղ հիմնականում զբաղված են
կանայք: Այդ պատճառով էլ թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունները հիմնականում
տեղաբաշխված են աշխատուժի կենտրոնացման շրջաններում:
Նախկինում թեթեւ արդյունաբերության գծով առաջատար էին Եվրոպայի բարձր զարգացած
երկրները: Այժմ ճյուղն արագորեն զարգանում է նաեւ զարգացող երկրներում, որտեղ
բնակչության, հետեւաբար նաեւ` աշխատանքային ռեսուրսների աճը բարձր է, իսկ աշխատուժը`
էժան: Բացի այդ, նշված երկրներում առկա է թեթեւ արդյունաբերության հարուստ հումքային
բազա` ի հաշիվ գյուղատնտեսական բնական հումքի (բամբակ, բնական մետաքս, ջութ, բուրդ,
կաշի):
Համաշխարհային շուկայում զարգացող երկրների բաժինը թեթեւ եւ սննդի արդյունաբե-
րության արտադրանքի գծով ավելի մեծ է, քան մշակող արդյունաբերության այլ ճյուղերի
արտադրանքի գծով:
Թեթեւ արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ: Այն ներկայացված է
աշխարհի բոլոր երկրներում:
Բնական հումքից պատրաստվող թելերի ու գործվածքների արտադրությունը գլխավորապես
կենտրոնացած է զարգացող երկրներում, հատկապես Չինաստանում, Հնդկաստանում,
Բանգլադեշում, Թուրքիայում, Եգիպտոսում, Բրազիլիայում եւ այլուր: Արհեստական հումքի`
սինթետիկ մանրաթելերի եւ դրանցից պատրաստվող գործվածքների արտադրությամբ
առաջատար են զարգացած երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան,
Ֆրանսիան եւ այլն:
սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակ-
չության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով: Ուստի այն առկա է
աշխարհի բոլոր երկրներում, այսինքն սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի
համատարած բնույթ։ Տարբեր են միայն տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի
տեսականին եւ ծավալները, որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով,
ինչպես նաեւ պահանջարկի ու սպառման գործոնով։
Սննդի արդյունաբերությունը բաղկացած է բազմաթիվ ենթաճյուղերից ու արտադրու-
թյուններից, որոնք միմյանցից տարբերվում են տեղաբաշխման սկզբունքներով: Արագ փչացող
հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ եւ այլն) մշակող ձեռնարկությունները
տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։ Միեւնույն ժամանակ, դրանցից պատրաստված
արտադրանքը (օրինակ` պահածո կամ շաքար) հարմար է երկարատեւ պահպանման եւ

3
տրանսպորտային փոխադրման համար: Դա է պատճառը, որ, օրինակ, շաքարի արտադ-
րությունը կենտրոնացած է դրա համար հումք ծառայող շաքարեղեգի եւ շաքարի ճակնդեղի
աճեցման երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ուկրաինա), կարագի
արտադրությունը՝ Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, գինու արտադրությունը՝ Իտալիայում,
Ֆրանսիայում եւ խաղող մշակող այլ երկրներում։
Սննդի արդյունաբերության որոշ ճյուղեր ու արտադրություններ էլ, ընդհակառակը,
փոխադրման առումով հարմար հումքից (օրինակ` ցորենից) պատրաստում են արտադրանք
(հաց, հրուշակեղեն եւ այլն), որը շուտ փչացող է: Այդպիսի ձեռնարկությունները տեղաբաշխվում
են սպառման վայրերում:
Սառնարանային նավերի, երկաթուղային վագոնների, ավտոմեքենաների օգտագործման
շնորհիվ շուտ փչացող, բայց նախնական մշակման ենթարկված գյուղատնտեսական հումքը եւ
ձկնամթերքը փոխադրվում են բնակչության մեծ խտություն, հետեւապես` սննդամթերքի մեծ
պահանջարկ ունեցող վայրեր, խոշոր քաղաքներ ու նավահանգիստներ, որտեղ կառուցված
սննդի արդյունաբերության ձեռնարկություններում ենթարկվում են վերջնական մշակման, որից
հետո ստացված արտադրանքը (օրինակ` ձկան պահածոն) հասցվում է սպառողին։
Այժմ լայն տարածում է ստանում խտանյութերից պատրաստի արտադրանքի արտադրու-
թյունը: Օրինակ` արեւադարձային ու այլ երկրներում մրգերից պատրաստված խտանյութերից
ՀՀ-ում նույնպես արտադրում են տարբեր ըմպելիքներ, սպիրտից` օղի եւ այլն:

*0

Աշխարհագրություն՝ Սառցադաշտեր, հրաբուխներ, ճահիճներ

Սառցադաշտեր

Աղբյուրը՝ dasaran.am

Սառցադաշտերը բնական բազմամյա սառույցի կուտակումներ են Երկրի մակերևույթին: Առաջանում են այնտեղ, որտեղ ձմռանը կուտակված ձյունն ամռանը չի հասցնում հալվել: Հիմնականում լինում են բարձր լեռներում, Արկտիկայի կղզիներում և Անտարկտիդայում:

Ամռանը, երբ օդի ջերմաստիճանը զրոյից բարձր է, սառցադաշտի մակերևույթի ձյունը հալվում է և աստիճանաբար վերածվում ֆիռնի՝ առանձին ամուր սառցահատիկների, որոնք իրար միացած չեն և համատարած սառույց չեն կազմում:

Դեռ շատ ամառներ ու ձմեռներ պետք է անցնեն, մինչև հալված ձնաջուրը ֆիռնի ձևով սառչի, սեփական ծանրության տակ խտանա, առաջացնի համատարած սառույց: Լեռներում սառցադաշտերի հաստությունը հասնում է մինչև 100մ-ի, իսկ Անտարկտիդայի և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում գտնվող Գրենլանդիա կղզու ծածկութային սառցադաշտերինը՝ 3–4կմ-ի:

Բարձրլեռնային երկրներում, հեռվից դիտելիս, պարզ նկատվում է մի սահման, որից վերև ձյուն է կուտակված: Այդ սահմանը ձյան գիծն է, որից վեր ձյունն ավելի շատ է տեղում, քան հալվում է: Լեռնային սառցադաշտերն առաջանում են ձյան գծից վերև ընկած շրջաններում և չափերով ու ձևերով բազմազան են: Մի մասը գլխարկի նման ծածկում է լեռնագագաթը, մյուսներն ընկած են լանջերի գոգավոր խորություններում: Աշխարհի լեռնային խոշոր սառցադաշտերից են`   Ալեչի, Ֆիշեր (Եվրոպա), Ֆեդչենկոյի, Ինիլչեկի (Միջին Ասիա), Պրժևալսկու (Ալթայ), Ռոնգբեկ (Հիմալայներ) և այլն: Իսկ ամենախոշորը Լամբերտի սառցադաշտն է Անտարկտիդայում, որի երկարությունը 514 կմ է: Ծածկութային սառցադաշտերն զբաղեցնում են երկրագնդի սառցադաշտերի ամբողջ տարածքի 98,5 %-ը: Դրանք առաջանում են այնտեղ, որտեղ ձյան գիծը շատ ցածր է (Անտարկտիդա, Գրենլանդիա և արկտիկական կղզիներ): Սառույցը, կուտակվելով, դանդաղ տարածվում է  չորս կողմը: Սառցադաշտը հաճախ իջնում է օվկիանոսի մերձափնյա մասերը, նրանից պոկվում են սառցի բեկորներ և վերածվում լողացող սառցասարերի՝ այսբերգների, որոնք քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են:

Բոլոր սառցադաշտերը շարժվում են. երբ սառցադաշտը շատ է հաստանում, սառույցն իր ծանրության ազդեցությամբ դանդաղ սահում է լանջն ի  վար: Հատակին գտնվող քարաբեկորները, սառույցին կպած դանդաղ սահելով, քերում-մաշում են հատակի ապարները:

Սառցադաշտերի շարժման արագությունը տատանվում է օրական 1սմ-ից մինչև 1մ սահմաններում: Ամենաարագ շարժվողը (արագությունը՝ օրական 20մ) Գրենլանդիայում գտնվող Կարայակ սառցադաշտն է: 

Կովկասյան լեռնաշղթայի շատ սառցադաշտեր տարվա ընթացքում տեղաշարժվում են մոտ 100մ, Տյան Շանի և Պամիրի լեռների խոշոր սառցադաշտերը՝ 150–300մ, իսկ Հիմալայների որոշ սառցադաշտեր՝ 700–1300մ:

Պատահում է, որ տեղաշարժվելիս  սառցադաշտն իր ճանապարհին հանդիպում է քարե սահանքների: Նման դեպքերում սառցադաշտը փոխում է իր ուղղությունը կամ ջարդվում է տարբեր տեղերից: Առաջանում են թեք սառցադաշտեր, որոնք ընդհանուր սառցադաշտի ամենավտանգավոր ու դժվարանցանելի տեղամասերն են:

Սառցադաշտերի հալոցքի ջրերից ծնվում են գետեր: Լեռնային գետերը սառցադաշտերի ջրով սնում են չորային կլիմա ունեցող վայրերի հողերի վիթխարի տարածքներ:

Ժամանակակից սառցադաշտերն զբաղեցնում են 16,1 մլն կմ2 տարածք (երկրագնդի ցամաքի 11 %-ը), իսկ նրանցում կուտակված սառցի ծավալը 25 մլն կմ3 է՝ մոլորակի խմելու ջրի ծավալի գրեթե 2/3-ը: 

Հրաբուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրաբուխ Սենտ–Հելեն, 1982 թ.:

Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։

Ժայթքում

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ ՊոմպեյըՀերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։

Բազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի ամենաբարձր 5 հրաբուխները

Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտրոնական (կոնաձև կամ վահանանման, գագաթային մասերում՝ խառնարաններով) և ճեղքային (առաջացնում են ձգված, տարածական լավային հոսքեր, ծածկոցներ) հրաբուխներ։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտավիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են՝

  • գործող հրաբուխ (մշտական կամ պարբերական ակտիվության),
  • հանգած հրաբուխ (գործել են ոչ վաղ երկրաբանական անցյալում, վերջին 3 միլիոն տարվա ընթացքում),
  • հնահրաբուխներ (գործել են վաղ երկրաբանական անցյալում),
  • բազմածին հրաբուխ (բազմաթիվ ընդմիջումներով գործում կամ գործել են երկար ժամանակ),
  • միածին հրաբուխ (գործել են կարճ ժամանակահատվածում),
  • բարդ հրաբուխ (մի քանի գագաթներով և խառնարաններով),
  • մակաբույծ հրաբուխ (բազմածին հրաբուխի լանջերին տեղաբաշխված միածին հրաբուխ) ևն։

Գործող հրաբուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավա

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ ԿամչատկայումԷտնան ու Վեզուվը՝ ԻտալիայումՀեկլան և Էյաֆյաթլայոքուլը՝ ԻսլանդիայումՖուձիյաման՝ ՃապոնիայումՄերապին և Կրակատաուն՝ ԻնդոնեզիայումՊոպոկատեպետլ և Օրիսաբան՝ ՄեքսիկայումԿիլաուեան ու Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։

Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։

Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։

Չգործող հրաբուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում ԷլբրուսըԿազբեկըՄեծ ու Փոքր Մասիսները։

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհում կան նշված բոլոր տեսակների ավելի քան 1000 հրաբուխ։ Դրանցից գործող են Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են ծծմբային գազերի ու տաք գոլորշու արտավիժումները։ Պայմանականորեն գործող են համարվում նաև Մասիսը և Վայոցսարը։ 189-ին և 341-ին Մասիսի և VII դարում Վայոցսարի գործելու մասին կան գրավոր հիշատակություններ (Հակոբ ՄծբնացիՍտեփանոս Օրբելյան)։ Բազմածին, կենտրոնական և շերտավոր հրաբուխներ են Մասիսը, ԱրագածըՍիփանը, Նեմրութը, Իշխանասարը, Արայի լեռը։ Բազմածին ճեղքային հրաբուխ են Ջավախքի և Գեղամա հրաբխային լեռները։ Հայաստանի բազմածին կենտրոնական և ճեղքային հրաբուխների լանջերին ամենուր տարածված են միածին, կենտրոնական խարամային հրաբուխներ։

Ընդհանուր տեղեկություններ հրաբխի մասին

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում ԷլբրուսըԿազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։ Հայաստանի տարածքում հայտնի են ավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է։ Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում. հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը։ 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ ՊոմպեյըՀերկուլանումըՍտաբիանը, և բազմաթիվ գյուղեր։ 1883 թվականին Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հզ. մարդ։ Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և, ջուրը, խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թվականի հրաբխի հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հզ. մարդ։ Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։

Հետաքրքիր փաստեր

  • Որոշ հրաբուխներ ծնվում են բառացիորեն մարդկանց աչքի առաջ։ Այդպես առաջացավ, օրինակ, Պարիկուտեն հրաբուխը Մեքսիկայում։ 1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից։ Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։ Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապես հանգավ 1952 թվականին, երբ նրա բարձրությունը հասավ 2800 մ-ի։

Ճահիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճահիճ (այլ կիրառումներ)

Ճահիճ Էստոնիայում

Ճահիճ, երկրի մակերևույթի ջրային գոյացություն, որտեղ ջրային ռեժիմը դրական է՝ ջուրը ավելի շատ ներթափանցում է, քան հեռանում։ Դրա հետևանքով ճահիճներում կա խոնավության մշտական ավելցուկ։ Ճահիճների հատակը հարուստ է օրգանական վառելիքով՝ տորֆով։ Ճահիճները առավելապես տարածված են Հյուսիսային կիսագնդի տարածքում, անտառներում։

Ճահիճը ցամաքային էկոհամակարգի տիպ է, որը բնութագրվում է ավելցուկային խոնավությամբ, վերին հորիզոններում մեռած ու չքայքայված բուսական մնացորդների (հետագայում փոխակերպվում են տորֆի) կուտակմամբ։ Տորֆաշերտի 30 սմ-ից ոչ պակաս հզորության դեպքում տեղանքը կոչվում է ճահիճ, պակասի դեպքում՝ ճահճացած հողեր։ Ճահիճներն առաջանում են ջրավազանների բուսակալման կամ մակերևութային ջրերի լճացման (երբ ստորերկրյա ջրերի մակարդակը մոտենում է Երկրի մակերևույթին) հետևանքով։ Ճահիճում դժվար գազափոխանակության պատճառով օրգանական նյութերը դանդաղ են քայքայվում, հողում հումուս չի կուտակվում և դժվարանում է բուսականության զարգացումը։

Ճահիճների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճահիճ Հյուսիսային Գերմանիայում

Ըստ սնուցման ձևի և բուսականության տիպերի՝ ճահիճները լինում են

  • ցածրադիր (էվտրոֆ)՝ սնվում են ստորերկրյա և գետերի ջրերով, համեմատաբար հարուստ են սննդարար նյութերով, տարախոտաբոշխային և եղեգնաորձախոտային բուսականությամբ
  • բարձրադիր (օլիգոտրոֆ)՝ սնվում են մթնոլորտային տեղումներից, հանքանյութեր քիչ են պարունակում, բուսականությունն աղքատ է,
  • անցումային (մեզոտրոֆ) բուսականությունն օրգանական նյութերի կուտակման հետևանքով կորցնում է կապը ստորերկրյա ջրերի հետ և փոխարկվում է սֆագնային մամուռների։

Ճահիճում տորֆի միջին աճը 1000 տարվա ընթացքում մոտ 1 մ է։

Հայաստանի ճահիճներ[

Ճահիճ Դիլիջան ազգային պարկում

Հայաստանում ճահիճները փոքր տարածքներով (մոտ 15 հազար հեկտար) հանդիպում են Տաշիրի գոգավորությունում (Լոռու մարզ), Մասրիկի դաշտումԱրգիճիի հովտում (Գեղարքունիքի մարզ)։ Ճահիճից ստացված տորֆն օգտագործվում է որպես վառելանյութպարարտանյութ, ջերմամեկուսիչ։ Ճահիճները, որպես կանոն, չորացվում են, և տարածքներն օգտագործվում են որպես վարելահողերխոտհարքներ, արոտավայրեր։ Սակայն չորացման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է նախապես հաշվարկել դրա բոլոր հետևանքները։ Օրինակ՝ միայն Գիլլի լճի ճահիճների չորացման պատճառով Հայաստանի տարածքից հեռացել են արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչնչացել են աբեղախոտըկիզխոտը, Զեդելմեյերի մարգացնծուն և այլ բույսեր։

Աշխարհագրություն՝ Բնակչության ռասայական, ազգային և կրոնական կազմը

Բնակչության ռասայական, ազգային և կրոնական կազմը

Опубликовано 21 ноября 2023

Դասի հղումը

https://tamrazyanblog.files.wordpress.com/2023/11/b6e2a-nations.png
  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։
  •  Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա – կաթողիկ քրիստոնեություն, Իսրայել — հուդայիզմ, Ճապոնիա-սինթոիզմ, բուդդաիզմ, Չինաստան-բուդդաիզմ, Ռուսաստան – ուղղափառ քրիստոնեություն, Ֆրանսիա — քրիստոնեություն, Կանադա-քրիստոնեություն, ԱՄՆ — քրիստոնեություն, Իրան – իսլամ՝ շիաներ, Սաուդյան Արաբիա՝ իսլամ, Ալժիր՝ իսլամ, Նիգեր՝իսլամ, Վիետնամ՝ բուդդիզմ, Նիդերլանդներ՝ քրիստոնեոնւթյուն, Կազախստան՝ իսլամ, Ուկրաինա՝ քրիստոնեություն, Թուրքիա՝ իսլամ, սունիներ, Ուրուգվայ ՝ կաթողիկ քրիստոնեություն, Վրաստան՝ ուղղափառ քրիստոնեություն, Բրազիլիա՝ կաթողիկ քրիստոնեություն, Ավստրալիա՝ քրիստոնեություն, Մոնղոլիա՝ բուդդիզմ, Հունաստան՝ ուղղափառ քրիստոնեություն, Լեհանստան՝ կաթողիկ քրիստոնեություն, Հս. Կորեա՝ բուդդիզմ, Հայսատան՝ քրիստոնեություն:


3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ (մոնոէթնիկ) երկիր:

Միաազգ` կանաչով-Հայաստան, Հունաստան, Ալբանիա, Բանգլադեշ, Վենգրիա, Իտալիա

Բազմազգ՝ կարմիրով՝ ԱՄՆ, Ռուսաստան, Հնդկաստան,Բրազիլիա, Չինաստնան

Աշխարհագրություն՝ Ավստրալիա մայրցամաք

Ավստրալիա (մայրցամաք)[խմբագրել | խմբագրել կոդը]

127 լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավստրալիա (այլ կիրառումներ)

Ավստրալիա (լատին․՝ australis, «հարավային»), մայրցամաք Հարավային կիսագնդում։ Տարածությունը 7 692 024 կմ² է (կղզիներով մոտ 7704,5 հազար կմ²)։ Գտնվում է հարավային լայնության 10° 41′-39° 11’֊ի և արևելյան երկայնության 113° 05′-153° 34’֊ի միջև։

Ողողվում է Հնդկական օվկիանոսով և Խաղաղ օվկիանոսի ծովերով։ Ափերը թույլ են մասնատված։ Խոշոր ծոցերից են՝ Քարփենթարիայի ծոցըԱվստրալիական Մեծ ծոցը, կղզիներից՝ Թասմանիան։ Միակ մեծ թերակղզին Քեյփ Յորքն Է։ Հյուսիսարևելյան ափին զուգահեռ ձգվում է Մեծ Արգելախութը։ Աշխարհի ամենամեծ բուստային խութն է. լայնությունը հյուսիսում 2 կիլոմետր է, հարավում՝ 150 կիլոմետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիան առաջինը հայտնագործել է հոլանդացի Վ. Յանսզոնը, ապա՝ իսպանացի Լուիս Վաես դե Տոռեսը (1606)։ 17-րդ դարում Ավստրալիայի ափերի նոր հայտնագործությունները նույնպես կատարել են հոլանդացիները և այդ պատճառով մայրցամաքը սկզբում անվանել են Նոր Հոլանդիա։ 16421643 թվականներին Աբել Թասմանը շրջանաձև երթուղով անցավ Հնդկական և Խաղաղ օվկիանոսները, հայտնագործեց Վան Դիմենի երկիրը (Թասմանիա) և Նոր Զելանդիան, 1644 թվականին հետախուզեց Ավստրալիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան ծովափը։ Նա առաջինն ապացուցեց, որ Ավստրալիան առանձին մայրցամաք է, այլ ոչ թե Անտարկտիդայի մի մասը։

Աբել Թասմանի հայտնագործությունը հոլանդացիները 150 տարի գաղտնի էին պահում։ Ջեյմս Կուկը 1770 թվականին հայտնագործեց Ավստրալիայի արևելյան ափերը և անցավ Տոռեսի նեղուցով։ Նա մայրցամաքին տվեց Նոր Ուելս անվանումը։1788 թվականին Պորտ Ջեքսոն (ներկայիս՝ Սիդնեյ) խորշում ստեղծվեց անգլիական տաժանակրային գաղութ, որից հետո սկսվեցին Ավստրալիայի ափերի հանութային ինտենսիվ աշխատանքները։ 1798 թվականին անգլիացի տեղագիր Ջ. Բասը հայտնագործեց Ավստրալիան Թասմանիայից անջատող նեղուցը, որը հետագայում կոչվեց նրա անունով։ Մ. Ֆլինդերսը (17981803) երեք արշավների ընթացքում անցավ ամբողջ Ավստրալիան։ Ֆլինդերսը առաջարկեց մայրցամաքը կոչել « Թերրա Աուստրալիա», որը նշանակում է « երկիր հարավային»[2]։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Ջրբաժան լեռնաշղթա

Ավստրալիայի 95 %-ը հարթավայրային է (բարձրությունը՝ մինչև 600 մ)։ Գլխավոր լեռնագրական միավորներն են՝

  1. Արևմտա-Ավստրալիական սարահարթը (միջին բարձրությունը՝ 400-500 մ), որի արևելյան եզրին բարձրանում են Մասգրեյվ և Մակդոնել լեռները, հյուսիսում՝ Քիմբեռլի զանգվածը, արևմուտքում՝ Համերսլի լեռնաշղթան, իսկ հարավ-արևմուտքում՝ Դառլինգ լեռնաշղթան։ Սարահարթի հյուսիսում և հարավում ավազային անապատներ են (Ավազային Մեծ անապատՎիկտորիա Մեծ անապատ), միջին մասում՝ Գիբսոնի քարային անապատը։
  2. Մեծ Ջրբաժան լեռնաշղթան (Կոսցյուշկո լեռ, 2230 մ, Ավստրալիայի ամենաբարձր կետը)՝ բաղկացած միջին բարձրության հարթագագաթ, մեկուսացած լեռներից։
  3. Կենտրոնական դաշտավայրը (Առնհեմլենդ թերակղզուց մինչև Մուրեյի գետաբերանը)՝ մինչև 100 մ բարձրությամբ։ Դաշտավայրի հարավ-արևմուտքում առանձնանում են Ֆլինդերսի և Լոֆտիի լեռները։ Ավստրալիայի ամենացածր վայրը Էյր լճի շրջանն է (բարձրությունը՝ -12 մ)։

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի խոշոր բուսականության խմբեր, 2009 թվականի Ավստրալիայի ռեսուրսների քարտեզ

Ավստրալիայի ֆլորան խիստ ինքնատիպ է (75%՝ էնդեմիկ) և առանձնացվում է որպես Ավստրալիական բուսաշխարհագրական մարզ, որի համար տիպիկ են էվկալիպտները և ակացիաները։ Բուսածածկն աղքատ է։ Մայրցամաքի ծայրամասերը (բացի արևմտյանից) ծածկված են խոնավ անտառներով, հյուսիս-արևելքը՝ մշտադալար արևադարձային, հարավ-արևելքը և հարավ-արևմուտքը՝ էվկալիպտի մերձարևադարձային անտառներով։

Դեպի ցամաքի խորքն անտառներին հաջորդում են արևադարձային և մերձարևադարձային նոսր անտառներն ու սավաննաները։ Սավաննաներին բնորոշ են հացազգի խոտածածկույթը և առանձին կամ խմբերով հանդիպող ծառերը։ Շատ տարածված են ակացիան, «խոտածառը», «ծննդոց ծառը», կազուարինը։

Ավստրալիայի յուրահատկությունն է թփուտային մացառուտների՝ սկրեբների տիրապետումը կիսաանապատներում և հացազգիներինը՝ անապատներում։ Մեծ նշանակություն ունեն բնական արոտները։ Ապրանքային նշանակություն ունեցող անտառները գրավում են Ավստրալիայի 2%-ը։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր կենգուրուն Ավստրալիայի ամենախոշոր կենգուրուն է[3], որը պատկերված է նաև Ավստրալիայի զինանշանի վրա։

Կենդանական աշխարհը նույնպես ինքնատիպ է և առանձնացվում է Ավստրալիական կենդանաշխարհագրական մարզի մեջ որպես ենթամարզ։ Ֆաունան աչքի է ընկնում հնությամբ, սմբակավորների, գիշատիչների (բացի դինգո շնից, որն այստեղ բերվել է մարդու կողմից), պրիմատների բացակայությամբ։

Ավստրալիայում պահպանվել են մեզոզոյի և երրորդականի ժամանակաշրջանի ֆաունայի ներկայացուցիչները, այդ թվում ամբողջ ցամաքում տարածված պարկավորները (որի ամենաբնորոշ ներկայացուցիչը կենգուրուն է)։ Շատ ավելի հին տեսակներից են ձվածին կաթնասուններ բադակտուցը և եքիդնան։ Եվրոպացիների կողմից այստեղ են բերվել մանր և խոշոր եղջերավոր անասուններ, ճագար։

Երկրաբանական կառուցվածք և օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի մեծ մասը կազմում է մինչքեմբրյան ավստրալիական պլատֆորմը։ Նրան արևելքից հարակցվում են հերցինյան ծալքաբեկորային ստրուկտուրաները, որոնք առաջացրել են Մեծ Ջրբաժան լեռնաշղթան։

Ավստրալիայի միջին մասը ծալքավորվել է կալեդոնյան լեռնակազմությամբ։ Երրորդականի և անթրոպոգենի տեկտոնական շարժումները Ավստրալիան մեկուսացրել են Նոր ԳվինեայիցՄալայան կղզեխմբի արևելյան կղզիներից և Թասմանիայից։ Ենթադրվում է, որ կավճի ժամանակաշրջանում Ավստրալիան անջատվել է Հարավային Աֆրիկայից և Հարավարևելյան Ասիայից, իսկ երրորդականի սկզբին Անտարկտիդայի միջոցով կապված է եղել Հարավային Ամերիկայի հետ։

Մակերևույթի երկարատև քայքայման և հարթեցման պատճառով երրորդականի վերջում առաջացել է Ավստրալիական մեծ պենեպլենը՝ ընդարձակ հարթավայրերը՝ մնացորդային լեռներով։ Ավստրալիայի մինչքեմբրյան հիմքը պարունակում է ոսկու (Արևմտյան Ավստրալիա), բազմամետաղների, ուրանի և բոքսիտների (Արևմտյան Քվինսլենդ և այլն), իսկ պրոտերոզյան նստվածքային ապարները՝ երկաթի (Համերսլի լեռնաշղթա) հանքեր։

Ավստրալիայի արևելքում, վերին-պալեոզոյան և ավելի երիտասարդ նստվածքներում, կան ածխի կուտակներ։ Վերջին տարիներին Ավստրալիայի մի շարք շրջաններում (Արտեզյան Սեծ ավազանԱրևմտյան Ավստրալիա, Վիկտորիայի ծովափ և այլն) հայտնաբերվել են նաև նավթ և գազ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի կլիմայական քարտեզ՝ ըստ Կյոպենի դասակարգման․

     Հասարակածային     Արևադարձային     Մերձարևադարձային     Անապատային     Կիսաանապատային     Բարեխառն

Կլիման հյուսիսում հասարակածայինմուսոնային է, շոգ և խոնավ ամառներով, կենտրոնում՝ արևադարձային, անապատային, հարավում՝ մերձարևադարձային։ Արևելյան ափի կլիման ծովային արևադարձային է՝ տեղումների ամառային առավելագույնով։ Ավստրալիան համարյա ամբողջությամբ ընկած է ամառային 20 °C, 28 °C և ձմեռային 12 °C, 20 °C իզոթերմների սահմաններում։

Ցամաքի մեջտեղով անցնում է Հարավային արևադարձը, որից հարավ առավելագույն ճնշման հողմաբաժան գոտին է։ Դրանից դեպի հասարակած փչում են չոր քամիները՝ հարավարևելյան պասատները, իսկ հակառակ կողմը՝ արևմտյան խոնավաբեր քամիները։ Ամռանը (դեկտեմբեր–փետրվար) Ավստրալիայի վրա հաստատվում է Ավստրալիական մինիմումը։

Տարածության մոտ 70%-ի տարեկան միջին ջերմաստիճանը 20 °C–ից բարձր է։ Առավելագույնը 53,1 °C է (Քլոնքարի), նվազագույնը՝ ներքին շրջաններում՝ -4 °C–ից -6 °C, իսկ Ավստրալիական Ալպերում՝ -22 °C։ Ձմռանը (հուլիս-օգոստոս) Ավստրալիայի մեծ մասը տաք է, ամսական միջին ջերմաստիճանը 10 °C-ից իջնում է միայն հարավում՝ Անտարկտիկայից ներխուժած սառը օդային զանգվածների պատճառով։ Ձյուն գալիս է մինչև Քվինսլենդի հարավային շր ջանները։ Ավստրալիայի տարածության 38%-ը տարեկան ստանում է 250 մմ և պակաս, հյուսիսային ափերը՝ մինչև 1500—1600 մմ, արևելյան մերձափնյա մասը՝ մինչև 2000 մմ տեղումներ։ Ամենաշատ տեղումները (2243 մմ) թափվում են Քեռնսում, ամենաքիչը՝ անապատներում (մինչև 100-200 մմ)։

Աշխարհագրություն՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։

Եվրոպեոիդ՝ մոխրագույնով՝ Եվրոպա, Հարավարևելյան և Հարավային Ասիա, Ամերիկա և ՀՅուսիսային Աֆրիկա

Նեգրոիդ՝ սևով՝ Կենըրոնական և Հարավային Աֆրիկա, Ամերիկա

Մոնղոլոիդ՝ դեղինով՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիա, Ամերիկա

Ավստրոլոիդ՝ նարնջագույնով՝ Ավստրալիա և Օվկիանիա, Ինդոնեզիայի հարավ և Հնդկաստանի որոշ շրջաններ

  1.  Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը.

Արգենտինա – կաթողիկ քրիստոնեություն, Իսրայել — հուդայիզմ, Ճապոնիա-սինթոիզմ, բուդդաիզմ, Չինաստան-բուդդաիզմ, Ռուսաստան – ուղղափառ քրիստոնեություն, Ֆրանսիա — քրիստոնեություն, Կանադա-քրիստոնեություն, ԱՄՆ — քրիստոնեություն, Իրան – իսլամ՝ շիաներ, Սաուդյան Արաբիա՝ իսլամ, Ալժիր՝ իսլամ, Նիգեր՝իսլամ, Վիետնամ՝ բուդդիզմ, Նիդերլանդներ՝ քրիստոնեոնւթյուն, Կազախստան՝ իսլամ, Ուկրաինա՝ քրիստոնեություն, Թուրքիա՝ իսլամ, սունիներ, Ուրուգվայ ՝ կաթողիկ քրիստոնեություն, Վրաստան՝ ուղղափառ քրիստոնեություն, Բրազիլիա՝ կաթողիկ քրիստոնեություն, Ավստրալիա՝ քրիստոնեություն, Մոնղոլիա՝ բուդդիզմ, Հունաստան՝ ուղղափառ քրիստոնեություն, Լեհանստան՝ կաթողիկ քրիստոնեություն, Հս. Կորեա՝ բուդդիզմ, Հայսատան՝ քրիստոնեություն:

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ  (մոնոէթնիկ) երկիր:
  •  
  • 5 բազմազգ պետություն՝՝ կանաչով՝ ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Կանադա, Հնդկաստան
  •  
  • 5 միազգ պետություն՝ կապույտով՝ Հայաստան, Ճապոնիա, Իսլանդիա, Իտալիա, ԿորեաWorld_map_blank

Աշխարհագրություն՝ Բնակչության վերարտադրություն

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Սոցիալ տնտեսական զարգացումը, բարեկեցության աստիճանը, կնոջ դերը հասարակությունում առողջապահության մակարդակը, կրոնը, գյուղական կամ քաղաքային բնակավայրը, աշխատանքի բնույթը։ Օրինակ՝ զարգացած երկրներում բնական աճը ցածր է ՝ 1,1 տոկոս իսկ զարգացող երկրներում 20 տոկոս։

2․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։

Զարգացող երկրներում ավելի շատ երեխեք են ունենում ընտանիքում, իսկ զարգացած երկրներում մարդուն ավելի լավ է կրթում և սոցիալական պայմանները ավելի լավն են, և մարդիկ ավելի քիչ երեխաներ էն ունենում, կանայք ուշ էն ամուսնանում։

3․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություններ, որոնք պատկանում են վերարտադրության առաջին տիպին։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություն, որոնք պատկանում են վերարտադրության երկրորդ տիպին։

5․ Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի․

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

1-ին տիպ2-րդ տիպ
Կանադա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Նորվեգիա, Գերմանիա, Բելառուս, Ավստրալիա։Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Մեքսիկա, Արգենտինա, Ղազախստան, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բոլիվիա, Չինաստան
  •