Ուսումնական ամառ

Ամռանը ես կարդացել եմ 2 գիրք առաջին գիրքը կոչվում էր «Մեծ ընկեր Հսկա»։

«Մեծ ըկեր Հսկա» գիրքը շատ հետաքրքիր էր, ես այդ գրքից սովորեցի, որ եթե մարդ տարօրինակ է հագնված կամ հին հագուստ է կրում, անպայնման չէ, որ նա վատը կամ չար լինի։ Այսինքն, մարդու արտաքինը չի որոշում նրա բնավորությունը։

Այդ հեքիաթը մի փոքրիկ աղջկա մասին է, որը մանկատանն էր։

Այդ աղջկա ծնողները մահացել էին, երբ ինքը փոքր եր։

Մի օր աղջիկը պառկում է քնելու, սակայն ննջասենյակի պատուհանից տարօրինակ բան է տեսնու փողոցում և արդյունքում աղջկան վերցնում է մի հսկա և տանում իր տուն։

Այդ հսկան ապրում էր մի քարանձավում։

Երբ հսկան բաց թողեց աղջկան, աղջիկն ասում էր չուտել նրան, բայց հսկան չեր փորձվում ուտել այդ աղջկան։ Ինքը զգուշացրեց աղջկան, որ այդտեղ կան չար մեծ հսկաներ։

Նաև բարի հսկան ցույց տվեց որտեղ էր ինքը վերցնում երազները։

Եվ նրանք գնացին Թագուհու մոտ որ մտցնեն երազը թագուհւ բերանի մեջ։

Այդ երազը մի աղջկա մասին էր, նա պատուհանի մոտ նստած ասում եր, որ չար հսկաները ուզում են ուտել մարդկանց և բարի մեծ հասկան գալիս է պատուհանի մոտ։

Հետո թագուհին արթնացավ և տեսավ պատուհանի մոտ նստած է մի աղջիկ՝ ասելով  նույն բանը և հետո Բարի հսկան մոտեցավ պատուհանին։ Թագուհին գիտեր, որ ինքը բարի հսկա էր։

Եվ նրանք իջան ներքև, հսկան ցույց տվեց որտեղ են գտնվում չար հսկաները և նրանք գնացին դեպի ճանապարհ։ Նրանք գնացին և տեսան չար հսկաներին քնած ևպարաններով կապեցին հսկաներին և տարան ուղղաթիռներով, որգցեն մի խոր փոս, որպեսզի այևսլ չար հսկա չլինի։

Իմ երկրորդ գիրքը կոչվում էր Սագրադա Ֆամիլիա։

«Սագրադա Ֆամիլիա» գիրքը չափազանց հետաքրքիր էր, այն լի էր գաղտնիքներով և  ինձ սովորեցրեց նրան, որ պետք է միշտ զգոն լինել և պատրաստ լինել բացահայտել տարբեր գաղտնիքներ։

Հեքիաթը սկսվում  էր անունով Ռոջեր տղայի մասին, որը գնում է ճամփորդության դեպի տաճար։ Այդ տաճարը կոչվում էր Սագրադա Ֆամիլիա։ Տաճարում տղան լսեց մի մարդու խոսակցությունը հեռախոսով։ Այդ մարդը խոսում էր ինչ-որ  թանկարժեք քարերի մասին։ Հաջորդ անգամ տղան մտածեց գալ այդ տաճար իր պապիկի և իր ընկեր Դավիթի հետ։ Դավիթն ու Ռոջերը համաձայնվեցին, որ ով  առաջինը հանդիպի այդ մարդուն, միանգամից կասի։ Եվ Ռոջերը հանդիպեց այդ մարդուն, բայց այդ մարդը հետեվում եր իրեն և Ռոջերը գնաց մի տեղ, որտեղ չեր կարելի գնալ։ Այդտեղ կային աստիճաններ, որտեղ պետք էր բարձրանալ։ Ռոջերը նայեց ներքև և տեսավ, որ մարդը իրեն չի հետեվում։ Բայց պահակը կանգներեց Ռոջերին և զգուշացրեց, որ այս անգամ ծնողներին չի ասի, բայց հաջորդ անգամ կասի, եթե նա արգելված սենյակներ մտնի։

Հետո այդ տղան իմացավ, որ կողոպուտ էր լինելու։ Ապա Ռոջերն և Դավիթը վազեցին դեպի Սագրադա Ֆամիլիյա։ Սակայն պահակը իրենց կանգներեց, հետո էլ եկավ պարոն Բրյուները, որը աշխատում էր այդ տաճարում։ Ապա պարոն Բրյուները տարավ իրենց սենյակ, որ հասկանա, թե ինչ է պատահել։ Այդ տղաները պատմեցին, թե ինչ է եղել, և պարոն Բրյուները արագ վազեց դեպի Հիսուսի արձանը և նրանք հասցրեցին ու կողոպտիչներին ձերբակալեցին։

Оставьте комментарий